ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անտեսանելին Տեսանելի՝ Արմինե Թումանյանի Անհատական Ցուցահանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ

Նկարչուհի-արվեստագետ Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսն այս անգամ կրում է՝ ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ ՏԵՍԱՆԵԼԻ խորագիրը, որտեղ կտավները արտացոլում են, թե ինչ բան է ձայնը, երաժշտությունը,զգացմունքները, տիեզերքը․․․

Արվեստագետը գեղանկարչական աշխատանքների միջոցով մեզ է ներկայացնում տիեզերական խորհրդավոր երևույթները, որոնք մշտապես մեր շուրջն են, բայցև հաճախ անտեսանելի են և անմեկնելի։ Արմինե Թումանյանը ներկայանալու է մոտ 30 մեծածավալ աշխատանքներով։

Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 12-ին, ժամը 19։00-ին՝ Հայաստանի Նկարիչների միությունում, իսկ ցուցադրությունը տևելու է մինչև հուլիսի 24։ Բացման ժամանակ ողջույնի խոսքով հանդես կգան հայտնի արվեստաբաններ, արվեստագետներ և հատուկ հյուրեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular