ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է «Փայլատակում» եւ «Սայրով վազողը» ֆիլմերի դերասան Ջո Թըրքլը

ՄՇԱԿՈՒՅԹ

Ամերիկացի դերասան Ջո Թըրքլը մահացել է 95 տարեկան հասակում, հայտնում է Deadline-ը՝ հղում անելով նրա ընտանիքին։

Հարազատների խոսքերով՝ նա խաղաղ պայմաններում մահացել է որդիների՝ Քրեյգի եւ Ռոբերտի շրջապատում։

Դերասանը խաղացել է բարմեն Լլոյդի դերը Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմում 1980 թվականին, ինչպես նաեւ մեծ դեր է խաղացել Ռիդլի Սքոթի «Սայրով վազողը» (1982) ֆիլմում։

Մահվանից կարճ ժամանակ առաջ դերասանն ավարտեց հուշագրությունը, որը կոչվում էր «Հաջողության դժբախտությունը»: Ընտանիքը նախատեսում է գիրքը հրատարակել 2022 թվականի վերջին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular