ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը Ջրվեժի գերեզմանոցների մոտ 20 մետր բարձրությունից ընկել է. կա վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 09:00–ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղի գերեզմանոցներից դեպի ժողովրդին հայտնի Շորբուլախ տանող սողանքային ճանապարհով ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր բարձությունից ընկել ձորակը:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հիվանդանոց տեղափոխվածի եղբայրն ասում էր. «2 մեքենայով միասին մեկնում էինք Արտաշատ: Մարտունուց էինք վերադառնում: Մեքենայի անսարքության պատճառով եղբայրս  բարձությունից հայտնվեց ձորակում: Փառք Աստծո, կյանքին վտանգ չի սպառնում: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել շտապօգնության բժիշկներին, ովքեր րոպեների ընթացքում  հասան դեպքի վայր, եղբորս նախ տեղում  բուժօգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին էրեբունու հիվանդանոց: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել նաև փրկարարներին, Երևանի պարեկներին ու Աբովյանի գաի տղերքին: Նրանք նույնպես հաշված րոպեների ընթացքում հասան դեպքի վայր»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular