ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուկատանում 8 դի է հայտնաբերվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շաբաթ օրը Մեքսիկայի Յուկատան թերակղզում հայտնաբերվել է ութ դի, հայտնում է AP լրատվական գործակալությունը եւ հավելում, որ այդ մահացածներն առևանգվել են Կարիբյան ծովի ափին գտնվող հանգստավայրից։

Դատախազության տվյալներով մահացածները հավանաբար տղամարդիկ են, որոնք առեւանգվել են ծովափնյա Սքալաք քաղաքից, որը գտնվում է Մեքսիկայում՝ Բելիզի հետ սահմանին: Այստեղ ռանչոներից մեկից ու տղամարդ է առեւանգվել:

Դատախազությունը նշել է, որ դիակները, ամենայն հավանականությամ, նետվել են Յուկատանում, սակայն սպանություններն այնտեղ չեն իրականացվել:

Հայտնի է, որ Սքալաքն առ այսօր կարողացել էր զերծ մնալ բռնության դեպքերից, որոնք տարածված են նահանգի այլ ծովափնյա քաղաքներում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular