ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ համար մրցանակների մրցանակը շահառուներիս շնորհակալությունն է. տարվա լավագույն մարզային բժիշկը Տավուշից է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օրերս կայացած «Որակի նշան» մրցանակաբաշխությանը Վարդապետյան Ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ, ընտանեկան բժիշկ Կորյուն Վարդապետյանն արժանացել է «Առողջապահության կազմակերպիչ, մարզային լավագույն բժիշկ» կոչմանը:
 
«Մոտ 10-15 օր առաջ զանգահարեցին մրցանակաբաշխության կազմակերպիչները և ասացին, որ հանձնաժողովի կողմից ընտրվել եմ որպես տարվա լավագույն երիտասարդ մարզային բժիշկ։ Իհարկե, մրցանակ ստանալը հաճելի է, բայց ինձ համար մրցանակների մրցանակը շահառուներիս շնորհակալությունն է, ամենապարտավորեցնողը՝ հիվանդների վստահությունը, և ամենօրյա աշխատանքով ես փորձում եմ իմ կոչումը պահել միշտ բարձր դիրքերում»,- 1or.am-ի հետ զրույցում նշում է բժիշկ Վարդապետյանը։
 
Բժշկի խոսքով` հատկապես սահմանամերձ մարզերում աշխատելը միշտ շատ դժվար և պարտավորեցնող է, քանի որ դու շրջանում կամ գյուղում միայնակ ես և պետք է ճիշտ որոշում կայացնես հիվանդին օգնություն ցուցաբերելու համար.
 
«Ես մեծ սիրով եմ աշխատում մարզում, մանավանդ իմ մարզում, որովհետև մենք մեր աշխատանքով ևս մեր ներդրումն ենք ունենում ՀՀ սահմանների պահպանության և պաշտպանության գործում։ Իհարկե, մարզերի բնակիչներն այսօր չունեն հիվանդանոցային ծառայություններից լիարժեք օգտվելու նույն հնարավորությունները, ինչ մայրաքաղաքում ապրողները:
 
Կան այնպիսի ծառայություններ, որոնք մարզերում չեն իրականացվում, ցանկալի կլիներ, որ մայրաքաղաքում հասանելի բոլոր ծառայությունները հասանելի լինեին նաև մարզային բուժհիմնարկներից գոնե մեկում: Հույս ունեմ , որ առողջապահության զարգացման հետ մեկտեղ մարզային բուժհաստատություններն աստիճանաբար կզարգանան, և այս թերությունները կվերանան»։
 
Վարդապետյանը վստահ է՝ այդ թերությունները վերացնելու միջոց են նաև ամենօրյա աշխատանքն ու հիվանդների այցերը.
 
«Մեր կենտրոնը հագեցած է առաջնային բուժօգնության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, որը հարիր է ընտանեկան բժշկության կենտրոնին, և արդեն իսկ բազմաթիվ շահառուներ ունենք, որոնք որ ընտրել են Կորյուն Վարդապետյան ՍՊԸ ընտանեկան բշկության կենտրոնը»։
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular