ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոսմետոլոգի մոտ. ամեն ինչ՝ արևապաշտպան քսուքների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մաշկն արևից անհրաժեշտ է պաշտպանել տարվա բոլոր եղանակներին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց մեծամասնությունը ճիշտ եղանակով չի օգտագործում արևապաշտպան քսուքները՝ իրենց մաշկի առավելագույն պաշտպանությունն ապահովելու համար:

1or.am-ը կոսմետոլոգ Հեղինե Զուրաբյանի հետ զրույցում պարզել է ամեն ինչ արևապաշտպան քսուքների մասին.

«Արևապաշտպանն առաջին հերթին պաշտպանում և կանխարգելում է մաշկային քաղցկեղի առաջացումն ու զարգացումը, որը մեր օրերում շատ մեծ տարածում ունի։ Կանխարգելում է սև բծերի առաջացումը և ապահովում մաշկի միատոն տեսքը առավել ևս, եթե օգտագործում եք հակաբիոտիկներ կամ հորմոնալ հաբեր, ապա արևապաշտպան կրեմի օգտագործումը դառնում է խիստ անհրաժեշտ` խուսափելու համար մաշկի վրա քարտեզանման մուգ հատվածների առաջացումից:

Ամեն օր պետք է օգտագործել առնվազն SPF 15՝ որպես ձեր առօրյայի մի մաս: Եթե պատրաստվում եք երկար ժամանակ արևի տակ մնալ, օգտագործեք SPF 30 կամ ավելի բարձր դասակարգման արևապաշտպան: Երբ գտնվում եք դրսում կամ անգամ լողավազանից դուրս գալուց հետո, պետք է ամեն ժամ թարմացնեք արևապաշտպան քսուքները, նույնիսկ եթե օգտագործում եք բարձր դասակարգման արևապաշտպաններ: Պետք է ուշադրություն դարձնել նաև ժամկետին, քանի որ արևապաշտպան կրեմներում առկա են այնպիսի բաղադրիչներ, որոնք նշված ժամկետից հետո կրեմը դարձնում են ոչ պիտանի:

Մինչ արևապաշտպան քսուքը ձեռք բերելը, կոսմետոլոգն առաջարկում է պարզել Ձեր մաշկի տիպը՝ յուղո՞տ է, թե՞ չոր, զգայու՞ն է, թե՞ կայուն, պիգմենտավորման, կնճռոտման հակում ունի՞, թե՞ ոչ:
 
«Սովորաբար մաշկն ունենում է 4 գերակշռող առանձնահատկություն, որոնցով և պայմանավորվում է խնամքի միջոցների ընտրությունը։
 
Յուղոտ մաշկով մարդիկ միշտ չէ, որ գտնում են իրենց մաշկին համապատասխան արևապաշտպան քսուք, որովհետև դրանք միշտ ունենում են խիտ բաղադրություն և հավելյալ յուղային պատնեշ ստեղծում մաշկի վրա։
Զգայուն մաշկով մարդկանց էլ հուզում է այլ հարց՝ ընտրել այնպիսի արևապաշտպան, որը չի գրգռի մաշկն ու հավելյալ խնդիրներ չի ստեղծի մաշկի համար: Նրանց էլ հուզում է այլ հարց՝ ընտրել այնպիսի արևապաշտպան, որը չի գրգռի մաշկն ու հավելյալ խնդիրներ չի ստեղծի մաշկի համար:
Շատ նուրբ մաշկ ունեցողները պետք է մշտապես օգտագործեն spf 40-ից ոչ պակաս պաշտպանություն:
Չոր մաշկ ունեցողները պետք է ուշադրություն դարձնեն, որ այն լինի նաև խոնավեցնող»:
 
Մարիամ Նալբանդյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular