ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջհանգիրյանի գաղտնալսման մեջ վտանգավոր մի դրվագ կա, որին որևէ մեկը չանդրադարձավ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲԴԽ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը օրերս գաղտնի ձայնագրություն հրապարակեց ու հայտարարեց, թե ունի ապացույց, որ իր դեմ կատարվող ամեն ինչ քաղաքական որոշում է, ու ԲԴԽ-ում իրեն զրկել են ապացույց ներկայացնելու իրավունքից։ Ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանը վստահեցնում է, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական հետապնդում չի իրականացվի, եթե նա հրաժարական տա։
 
Ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։
 
Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը 1or.am-ի հետ զրույցում անդրադառնալով այդ ձայնագրությանը՝ ասաց, դրա մեջ վտանգավոր մի դրվագ կա, որին կարծես թե որևէ մեկը չանդրադարձավ.
 
«Երբ Ջհանգիրյանն ասում է՝ դե ինքն էլ հաշվետու է, հասկացնում է, որ իրեն էլ կառավարում են, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին՝ դրսից։ Այսինքն, ըստ էության, նա հայտարարություն է անում պետական դավաճանության մասին, որ Հայաստանի վարչապետը ղեկավարվում է դրսից և որ Նիկոլ Փաշինյանն այսօր ունի Արևմտյան բացահայտ հովանավորչություն՝ արևմտյան դեսպանատները, ԵՄ դեսպանը, ԱՄՆ դեսպանը։
 
Մենք, ինչպես տեսանք, այդ կառույցներից որևէ արձագանք չեղավ և չի էլ լինելու։ Սա 37 թիվ էլ չի, Նիկոլի թիվը պատմության մեջ մնալու է որպես Հայաստանի բոլոր ժամանակների ամենավտանգավոր դիկտատորական և բռնապետական դարաշրջան»։
 
Հավելենք, որ մենք հարցումներ ենք ուղարկել մի շարք դեսպանատների՝ իմանալու համար նրանց վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ:
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular