ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր «տասովչիկներով» ու «տեղական» ֆեյքերով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակեց, թե ովքեր են առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորելու: Մասնավորաբար, ինչպես այդ մասին տեղեկացրել էինք դեռ ամիսներ առաջ, Ալավերդիում ՔՊ-ի ցուցակի առաջին համարը լինելու է պատգամավոր Արեն Մկրտչյանը: Մենք առիթ ունեցել են նշել, որ ՔՊ-ն այստեղ խնդիր ունի թե՛ ցուցակը գլխավորող անձի, թե՛ ընդհանրապես ցուցակը համալրելու հետ:

Ուստի, գիտակցելով, որ հաղթելու շանսերը շատ փոքր են, քպականներն արդեն մի քանի ամիս է՝ զբաղված են «քարոզարշավով»: Այս ընթացքում մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում, որ Մկրտչյանն անընդհատ պատգամավորի կարգավիճակի «անվան տակ» այցելում է դպրոցներ, այլ հաստատություններ, ինչ-որ հանդիպումներ կազմակերպում, որոնց նպատակը բացառապես աշնանը սպասվող ընտրություններն են։ Օրերս էլ հերթական ահազանգերն ենք ստացել Ալավերդիից. նամակագիրները տեղեկացնում են, որ Մկրտչյանը փորձում է հարաբերություններ հաստատել նաև տեղի, այսպես կոչված, «հեղինակությունների» հետ։

Ասում են նաև, որ Մկրտչյանի շրջապատում հավաքված են հիմնականում նոր, «թարմ» «տասովչիկներ», որոնք փորձում են ինքնամոռաց ու անվերապահորեն ծառայել «շեֆին»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Մկրտչյանն ստեղծել է նաև «տեղական» ֆեյքերի լայն ցանց, որի «կենտրոնը» տեղակայված է Օձունում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular