ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում հակահայկական հիմնադրամ է ստեղծվել. պետական կազմակերպությու՞ն, թե՞ հասարակական նախաձեռնություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը շարունակվում է բոլոր մակարդակներում: Հակահայկական ուղղվածություն ունեցող մի շարք կառույցներ համախմբվել են ու ստեղծել «TEKAR» հիմնադրամը (հապավում, որը նշանակում է թուրք-հայկական թեման ուսումնասիրող հիմնադրամ)։ Դրա գլխավոր նպատակ է հռչակվել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ պայքարը»:

Թուրքագետ Անահիտ Վեզիրյանի խոսքով՝ դա զարմանալի չէ և ոչ էլ նորություն է.

«Թուրքիան այս առումով վերջին հարյուր տարվա ընթացքում չի փոխվել ու ակնկալել, որ այդ հարցում թուրքական քաղաքականությունում ինչ որ բան կփոխվի, ընդհանրապես սպասելի չէր, հատկապես որ 2015 թվականին ցեղասպանության 100 ամյակին այդ փոփոխությունը չեղավ։ Ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում, իհարկե, Թուրքիայում հայոց Ցեղասպանության հռետորաբանության հարցում որոշակի մարտավարական փոփոխություններ եղան, սակայն 2015 թվականից հետո Թուրքիան տարեցտարի կոշտացրել է իր հռետորաբանությունը։ Այսինքն՝ կարելի է ասել, որ ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում մարտավարական այդ փոփոխություններն արտացոլվել են ընդամենը հռետորաբանության մեջ։ Թուրքական թեզերը պարզապես համալրվեցին նոր թեզերով, և մենք տեսնում ենք, որ 2015 թվականից հետո Թուրքիան կամաց-կամաց կոշտացնում է իր հռետորաբանությունը այդ հարցի շուրջ, և ամեն անգամ Էրդողանի խոսքում էլ նկատում ենք Օսմայնան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված քաղաքականության արդարացման միտումներ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Վեզիրյանը։ 

Թուրքագետի խոսքով՝  պետք է հասկանալ, թե այս կազմակերպության կամ մի կառույցի մեջ հավաքված խմբերի հետևում ինչքանով են կանգնած պետական կազմակերպությունները, սա ընդամենը հասարակական նախաձեռնություն է թե ոչ.

«Այս հարցերը պետք է հստակեցնել քանի որ հստակ չեն ուրվագծվում։ Սակայն եթե անգամ սա հասարակական նախաձեռնություն է, բնականաբար պետական ուղեգծի մեջ է լինելու, այսինքն առաջնորդվելու են այն թեզերով և գաղափարներուվ, որոնք որ միշտ եղել են և ձևավորվել են պետության կողմից կամ պետության հովանավորչությամբ։ Սրանք միակը չեն Թուրքիայում, տարբեր կազմակերպություններ կան․ օրինակ «Թալեաթ Փաշա» կազմակերպություն կա, որը ոչ միայն Թուրքիայում, այլ Թուրքիայից դուրս է հակահայկական քարոզչություն իրականացնում։ Այնպես չէ որ սա նորություն է։ Սա եղածների նման մի կազմակերպություն է լինելու, որը աշխատելու է Թուրքիայում քարոզչական գործունեություն ծավալել ու, բնականաբար, որոշակի շրջանակներում իր հեղինակությունը տարածելու ինչ որ միջոց է լինելու»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular