ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական սադրանքը Վանաձորում տապալվեց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երեկ հերթական սադրանքն էին նախապատրաստել այս անգամ Վանաձորում։ Փաշինյանի նշանակած քրեական անցյալով թեկնածուն՝ Ակա մականունով Արկադի Փելեշյանը, մինչ այս պահը չի կարողանում անցնել քաղաքապետի պարտականությունների լիակատար կատարմանը, իսկ քաղաքի բյուջեն և սուբվենցիոն ծրագրերը հաստատելու համար հարկավոր է ավագանու նիստի ամբողջ մասնակցությունը։

Օրեր շարունակ Վանաձորում իշխանությունը մոբիլիզացրել էր իր ողջ ռեսուրսը, իսկական շանտաժային արշավ սկսել ընդդիմության դեմ՝ պահանջելով որպեսզի «Ասլանյան» դաշինքը և «Հայրենիք» խմբակցությունը ներկայանան նիստին։ Ընդ որում թե՛ լրագրողներ, թե՛ մտավորականներ և թե՛ քաղաքական գործիչներ են ներգրավվել այս պրոցեսում, որոնք բացարձակ շանտաժային պահանջներ էին ներկայացնում։

Ի վերջո, երեկ ավագանու նիստն այդպես էլ չի կայացել, անհրաժեշտ էր ավագանու 17 անդամների մասնակցությունը, սակայն ներկայացել էին միայն 16-ը։ «Ասլանյան» դաշինքն ու «Հայրենիք» խմբակցությունը հրաժարվում են մասնակցել, քանի որ Վանաձորի ընտրված քաղաքապետ, «Ասլանյան» դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը, ընտրվելուց անմիջապես հետո կալանավորվել և գտնվում է անազատության մեջ։

Գործող իշխանությունները ընդդիմախոսների հետ հարաբերվում են բացառապես շանտաժի եղանակով, փորձում իրենց կարևորագույն հարցերը, այդ թվում նաև քարոզչական փուլում իրականացնել կեղծ պահանջներով և ստախոսությամբ։ Ընդդիմությունը բարեբախտաբար չտրվեց այս սադրանքին և հրաժարվեց մասնակցել։ Վստահաբար այս հանգամանքը իշխանություններն օգտագործելու են ընդդիմության դեմ, փորձելու են ներկայացնել, թե «Ասլանյան» դաշինքի կալանավորված Մամիկոն Ասլանյանի կողմնակիցները չեն ցանկանում, որպեսզի Վանաձորում ասֆալտ արվի և այլ կենսական նշանակության հարցեր լուծվեն։ Այդ մասին առաջինը տարփողել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը՝ չմոռանալով նշել, որ այս ամենը նաև ազդելու է ընտրությունների ելքի վրա։ Իհարկե, իշխանությանը, բնավ չի հուզում, որ անմեղ մարդը տևական ժամանակ գտնվում է անազատության մեջ և մի քանի փողոց ասֆալտելու համար պատրաստ է նույնիսկ իսկական ապօրինությունների։ Իսկ ժողովրդավարական երկիր և ժողովրդավարական լավ ապրող երկիր հնարավոր է միայն լիակատար արդարության պայմաններում։ Ըստ էության, իշխանության հերթական պարզամիտ սադրանքը չստացվեց։

Կարեն Հովսեփյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular