Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործարարների պահանջն ուղղված է Կենտրոնական բանկի գործառույթը չկատարելուն. Վիլեն Խաչատրյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Մանթաշյանց» գործարարների միությունը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» և «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիան բաց նամակ են հղել Կենտրոնական բանկին, Էկոնոմիկայի նախարարությանը և Ֆինանսների նախարարությանը, որով կոչ են անում  շտապ քայլեր ձեռնարկել դրամի հետագա արժևորումը դադարեցնելու և դրամը տարեսկզբյան փոխարժեքին մոտ վերականգնելու համար,  կամ արտահանողների համար շտապ սուբսիդավորման ծրագրեր ներդնել, որոնք դոլարի արժևորման կուրսին համապատասխան փոխհատուցում կհատկացնեն ՀՀ արտահանողներին»։

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն անիրատեսական է համարում գործարարների պահանջի կատարումը.

«Նամակի պահանջը ԿԲ-ից լողացող կուրսի պարագայում ճիշտ չեմ համարում, որովհետև լողացող կուրսի համակարգում ամեն ինչ որոշվում է առաջարկ-պահանջարկի հիման վրա: Ստացվում է՝ Կենտրոնական բանկին ասում են միջամտիր առաջարկ-պահանջարկի ձևավորման գործընթացներին: Տարբեր երկրների միջև գոյություն ունի դրամավարկային քաղաքականության սինխրոնիզացիայի համակարգ կամ կոորդինացված դրամավարկային քաղաքականություն: Եթե  դու գործընկեր երկրի համեմատությամբ վարում ես ոչ կոորդինացված դրամավարկային քաղաքականություն, վերջնական արդյունքում կարող ես ամբողջ քո պահուստները դրանով վերացնել կամ վնասել, նվազեցնել: Կենտրոնական բանկը, սինխրոնիզացված դրամավարկային քաղաքականություն վարելով և ունենալով լողացող փոխարժեք, շատ դեպքերում իրեն ապահովագրում է որպես կառույց:

Եթե Հայաստան հսկայական քանակությամբ դոլար է մտնում, այդ հոսքը ձևավորում է որոշակի փոխարժեք, որի ժամանակ ԿԲ-ն դոլարը շուկայից կարող է գնել, դրամ մտցնել տնտեսության մեջ, որպեսզի մարդկանց ձեռքին դոլար չլինի և արդյունքում այն թանկանա: Բայց եթե ԿԲ-ն դիմում է նման գործիքի, տնտեսության մեջ ավելանում է դրամի քանակությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գնաճի: Հետևաբար, նման գործիքակազմ կիրառելով, Կենտրոնական բանկը իր հիմնական գործառույթը՝ գների կայունության ապահովումը և գնաճը թույլատրելի սահմաններին մոտ պահելը, չի կարողանում իրականացնել: Հետևաբար, գործարարների այս պահանջն ուղղված է Կենտրոնական բանկի գործառույթը չկատարելուն, և Կենտրոնական բանկն այդ պահանջն առնվազն իր գործառույթի վրայով անցնելով պետք է կարողանա կատարել, ինչը ես իրատեսական չեմ համարում»:

Տնտեսագետի գնահատմամբ՝ մյուս տեսանկյունից, երբ դոլարի փոխարժեքն ավելի բարձր էր,  այդ ժամանակ Կենտրոնական բանկի տեղը ոչ ոք չէր հիշում.

«Օբյեկտիվ եթե դիտարկում ենք, այս ժամանակահատվածում ունեցած իրենց կորուստները գործարարները կարող են փակել ավելի բարձր փոխարժեքի ժամանակ ունեցած եկամուտներով: Կենտրոնական բանկը, որպես այդպիսին, նրանց գործունեությունը խթանող գործառույթ չունի, դա Էկոնոմիկայի նախարարության ֆունկացիաների շրջանակներում կարող է լինել: Այս պահին մեր արտահանման ծավալներն աճում են, նվազելու պարագայում դրանից օգուտ կքաղի միայն ներքին սպառողը: Այս տարի ներքին սպառողը հնարավորություն կունենա օգտվելու մեր երկրի բարիքներից, այսինքն ներքին շուկային կուղղվեն այն բարքիները, որոնք ուղղվում էին արտաքին շուկա»: 

Մարիամ Նալբանդյան

Արտակարգ դեպք Հայաստանում. 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացունՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)Ռուբլին՝ ռեկորդային էժանԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»
Ամենադիտված