ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չալաբյանի դեմ կալանքը կիրառել են որպես պատիժ. Ժաննա Ալեքսանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց առանց իր իմացության ու համաձայնության կատարված ձայնագրության հիման վրա` դրա հրապարակման հաջորդ օրը։

Օրերս հրապարակվեց Գագիկ Ջհանգիրյանի` առանց իր իմացության ու համաձայնության կատարված ձայնագրությունը, որում նա խոստովանում է մի քանի դրվագով արդարադատությանը խառնվելու մեջ։ Անցել է չորս օր, բայց անգամ գործ չի հարուցվել։
 
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ երկու դեպքում էլ պետք չէ կալանքը կիրառել որպես խափանման միջոց.

«Ջհանգիրյանի գաղտնալսումը դատախազությունը 2 օր առաջ է ուղարկել Քննչական կոմիտե, որպեսզի քննություն կատարվի: Եվ առանց քննության չեն կարող Ջհանգիրյանին կալանավորել: Ես չգիտեմ՝ դատարանն ինչ եզրահանգման է գալու, հանցակազմ տեսնելու է, թե չի տեսնելու, բայց ամեն դեպքում, չեմ կարծում, որ կալանքը պետք է կիրառել՝ առանց խափանման միջոցի փոփոխության:

Իսկ Չալաբյանի դեպքի վերաբերյալ մենք մեր կայքում հրապարակումներ ունենք: Մենք պետք է սպասենք, տեսնենք ինչ հիմնավորումներ կներկայացվեն քննության ընթացքում, բայց ինքս՝ որպես իրավապաշտպան, դեմ եմ Չալաբյանի կալանավորմանը: Ես կարծում եմ, որ բացարձակապես կարիք չկար նրան կալանավորելու, առավել ևս, եթե հիմքն այն է, որ նա կարող էր ազդել քննության ընթացքի վրա: Հայաստանում սովորաբար կալանքը կիրառում են որպես պատիժ, և ես կասկածներ ունեմ, որ Չալաբյանի դեմ հենց որպես պատիժ են կիրառել կալանքը, կարող էին և չկալանավորել: Ես կարծում եմ, որ Չալաբյանը պետք է ազատության մեջ լինի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular