ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ԱՀԿ-ն արդեն իսկ տագնապը բարձրացրել է, վարակի ներթափանցումը Հայաստան անխուսափելի է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կապիկի ծաղիկ հիվանդությունը հայտարարել է որպես համավարակ, այս մասին ասված է ԱՀԿ-ի պաշտոնական կայքում։ 42 երկրներում ավելի քան 3400 մարդու վարակած կապիկների ծաղիկ հիվանդության բռնկումը ի հայտ է եկել մայիսի կեսերին։

Ինչքանո՞վ է վտանգավոր նոր համավարակը, ի՞նչ զարգացումներ կունենա և արդյոք կդառնա՞ նոր կորոնավիրուս, 1or.am-ը փորձեց պարզել համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանի հետ զրույցում.

«Կորոնավիրուսը ցույց տվեց, որ շատ հակասական զարգացումներ կարող սպասվել: Եթե ԱՀԿ-ն արդեն իսկ տագնապը բարձրացրել է, անխուսափելի է, որ վարակը կներթափանցի Հայաստան: Այլ հարց է, որ մինչև չգա, մինչև ինքներս չհասկանանք՝ ինչի հետ գործ ունենք, որևէ գնահատական տալը դժվար է: Հիմա ձեռնպահ կմնամ ավելի ծավալուն մեկնաբանություն անելուց, քանի որ դեռ հիվանդության հետ չեմ առնչվել»,- ասաց համաճարակաբանը:

Հիվանդության հարյուրից ավելի դեպք է հաստատվել ավելի քան մեկ տասնյակ երկրներում՝ Եվրոպայում՝ Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Բելգիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում: Վերջերս վիրուսի դեպք հաստատվեց նաև Վրաստանում:

Մեր հարցին՝ որքա՞ն շուտ հիվանդության դեպքերը կարող են գրանցվել Հայաստանում՝ հաշվի առնելով, որ հարևան երկրում արդեն նախադեպը կա, վարակաբանը նշեց, որ այդ առումով գուշակություններ չի կարող անել, քանի որ ամեն ինչ շատ անկանխատեսելի է:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular