ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Փաշինյանի ընդդիմախոսն ես, ապա քո նկատմամբ իրականացվում են հնարավոր բոլոր բռնաճնշումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց առանց իր իմացության ու համաձայնության կատարված ձայնագրության հիման վրա` դրա հրապարակման հաջորդ օրը։
Օրերս հրապարակվեց Գագիկ Ջհանգիրյանի` առանց իր իմացության ու համաձայնության կատարված ձայնագրությունը, որում նա խոստովանում է մի քանի դրվագով արդարադատությանը խառնվելու մեջ։ Անցել է երեք օր, բայց անգամ գործ չի հարուցվել։
 
Հասարակական գործիչ, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի խոսքով՝ գաղտնալսումն օրենքով արգելված է, և դրա արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը երբեք չի կարող համարվել օրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուր՝ հանցագործությունը բացահայտելու համար.
 
«Այդ տեսանկյունից ցանկացած գաղտնալսում ապօրինություն է: Հիշենք Արմեն Չարչյանի գաղտնալսումը, ԱԱԾ-ի նախկին պետ Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի խոսակցության գաղտնալսումը, Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը, որոնց շրջանակներում գործեր հարուցվեցին, և իրավապահ մարմինները կենտրոնացել էին ոչ թե բովանդակության վրա, այլ գաղտնալսման փաստի և միջոցներ էին ձեռնարկում, որպեսզի բացահայտեն այն անձանց, ովքեր իրականացրել են գաղտնալսումը և տարածել են այդ նյութերը: Բայց վերջին շրջանում գաղտնալսումն իրականացնողների և տարածողների մասին ընդհանրապես որևէ հիշատակում չկա, երբ դա տեղով հանցագործության փաստ է»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ղազարյանը:
 
Վերջինիս խոսքով՝ թե նույնիսկ այս ամենը դնենք մի կողմ և կենտրոնանանք բովանդակության վրա, Չալաբյանի գաղտնալսման մեջ նույնիսկ հանցակազմ գոյություն չունի.
 
«Նյութը մոնտաժված է, իրար են միացված երկու տարբեր գաղտնալսումներ, որոնցից երկրոդ դրվագում, որտեղ ֆինանսական ինչ-որ գործարքի մասին է խոսվում, Չալաբյանն ընդհանրապես չկա, բայց Չալաբյանն այս պահին գտնվում է անազատության մեջ, իսկ մյուս դեպքում, երբ մի կտորից բաղկացած խոսակցություն է, որի իսկությունը ԲԴԽ-ն արդեն հաստատել է՝ պաշտոնական կայքում նշելով, որ ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանն է, որ խոսակցությունը տեղի է ունենում սեղանի շուրջ և այլն: Իրականում այդ ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանի՝ իշխանության կողմից բանակցություններն են, որպեսզի նա հրաժարական ներկայացնի: Ընդ որում, այդ նյութի մեջ Ջհանգիրյանը խոսում է ոչ միայն ԲԴԽ-ի, այլ նաև ՍԴ-ի մասին՝ ուղիղ հաղորդում տալով, որ նմանատիպ շինծու գործընթաց իրակացվել է նաև Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը հասնելու համար:
 
Իրենց բովանդակության մեջ Ջհանգիրյանի բոլոր խոսքերը քրեական որևէ գործի մեղսակից լինելու խոստովանական ցուցմունքներ են, բայց այդքանից հետո նա ոչ միայն մնում է իշխանության՝ շարունակելով ապօրինաբար կատարել իր լիազորությունները, այլ նաև ԲԴԽ-ն կայացնում որոշում Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու և նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Ակնհայտ է, որ այստեղ կարևոր է բովանդակությունը. եթե դու կատարում ես Նիկոլ Փաշինյանի ապօրինի հանձնարարությունները, ապա ազատվում ես ամեն տեսակի պատասխանատվությունից, իսկ եթե Փաշինյանի ընդդիմախոսն ես, ապա քո նկատմամբ իրականացվում են հնարավոր բոլոր բռնաճնշումները, ընդ որում, մեծամասնությունը՝ ապօրինաբար: Այս ամենի հանրագումարն ապացուցում է, որ մենք գործ ունենք հանցավոր խմբի հետ, որի պարագլուխ Նիկոլ Փաշինյանն ապօրինաբար զավթել է իշխանությունը, որը ոչ միայն ծառայեցնում է մեր թշնամիների շահերին, այլ նաև կիրառում է հայ ժողովրդի, մեր պետության և պետականության դեմ»:
 
Մարիամ Նալբանդյան 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular