ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորի կենտրոնը՝ այս պահին. անմիջապես հարևանությամբ թիվ 20 դպրոցն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ֆեյսբուքի վանաձորցի օգտատերերն ամեն օր ահազանգում են քաղաքում տիրող բարձիթողի վիճակի մասին: Քաղաքը կորած է աղբի մեջ, փողոցները՝ անբարեկարգ, փառք Աստծո, ձմեռն անցավ, սառած ու փակ ճանապարհների մասին էլ չեն խոսում:
 
Այս լուսանկարներն արվել են այսօր՝ Վանաձորի կենտրոնում, որտեղ աղբի անմիջապես հարևանությամբ թիվ 20 դպրոցն է։
 
1or.am-ն աչքի անցկացրեց Վանաձորի համայնքապետարանի ֆեյսուքյան էջը, որտեղ ամենօրյա ռեժիմով տեղեկացում են բերակարգման և աղբահանության աշխատանքների, փոսալցվող ճանապարհների մասին: Հետաքրքիր է՝ որտե՞ղ են կատարվում այդ աշխատանքները, երբ վանաձորցիները շուրջը միայն աղբ են նկատում և մեծ-մեծ փոսեր:
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին կայացած ՏԻՄ ընտրություններից ընդամենը մի քանի օր անց, երբ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հաղթեց ձայների 38,70 տոկոսով, դաշինքի առաջին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց: Վարչապետի որոշմամբ մայիսի 13-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Արկադի Փելեշյանը: Վանաձորում քաոտիկ իրավիճակը սկսվեց հենց ընտրություններից հետո, նույնիսկ ավագանու նիստերը չեն գումարվում՝ քվորումի բացակայության պատճառով:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular