Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խամաճիկի 100 օրը. քննադատում է ընդդիմությանը, մոռանում յուրայինների մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող և այդ պաշտոնում Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով նշանակված Վահագն Խաչատուրյանը երեկ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, մի քանի ուշագրավ դիտարկումներ հայտնել։ Խոսելով ընդդիմության վերաբերյալ՝ Վահագն Խաչատուրյանը դուրս է եկել սահմանադրությամբ իրեն տրված լիազորություններից և քաղաքական բնույթի հայտարարություններ արել։

Մասնավորապես հայտարարել է, թե ինքը բաց է ընդդիմության հետ խոսակցության համար, բայց միաժամանակ քննադատել է ընդդիմությանը Ֆրանսիայի հրապարակում հնչած հռետորաբանության համար։ Իսկ, երբ հաղորդավարը նրան հարցրել է Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց ձայնագրության մասին, Խաչատուրյանը հանկարծ հիշել է, որ ինքը հանրապետության նախագահն է և չի կարող մեկնաբանել նման երևույթը։

Փաստացի, հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ևս զբաղվում է շարքային մանիպուլյացիայով և օրենքի ու սահմանադրության մասին հիշում միայն իրեն ձեռնտու պահերին, մնացած պարագաներում կրկնում իշխանության բոլոր թեզերը՝ մեղադրանքների սլաքները ուղղելով ընդդիմության վրա։

Ըստ էության, նախագահի պաշտոնում նշանակվելու ժամանակ, երբ ընդդիմությունն ու հանրության մի ստվար զանգվածը նշում էին, թե Վահագն Խաչատուրյանը չի կարողանալու կատարել Հայաստանի նախագահի պարտականությունները, այլ ընդամենը վերածվելու է Նիկոլ Փաշինյանի խամաճիկի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ակնհայտ է դառնում արդեն նրա պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում։

Նիկոլ Փաշինյանը ժամանակին ամեն ինչ արեց, որպեսզի ազատվի Արմեն Սարգսյանի ներկայությունից։ Դժգոհելով, որ նախագահի լիազորությունները բավարար չեն երկրի ներքին և արտաքին հարցերին միջամտելու, իր հեղինակությունը Հայաստանի համար լուրջ նախագծերում իրացնելու հարցում, Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել։ Գործող իշխանությունները միջոցներ էին ձեռնարկել, որպեսզի նա չկարողանա ինքնաիրացվել։ Վահագն Խաչատուրյանը նման խնդիր չունի, նա ընդամենը Նիկոլ Փաշինյանի նշանակյալն է նախագահի պաշտոնում և իր գործողություններն էլ համադրում է բացառապես իշխանության քմահաճույքների հետ։ Իսկ ընդդիմությունը, բնականաբար, որևէ խոսելիք չի կարող ունենալ նման կատարածուի հետ։

Դավիթ Ավանեսյան

Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»
Ամենադիտված