Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցավ ևս 2 տարի, սակայն Գեղարքունիքի բնակիչների բարձրացրած խնդիրը կրկին չլուծվեց. Թագուհի Թովմասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկու նախարար փոխվեց, երրորդը պաշտոնավարում է, սակայն Սևանի ափամերձ համայնքների բնակիչների կարևոր խնդիրը չի լուծվում. Գեղարքունիքից ստացված նոր ահազանգի հետքերով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դեռ 2019 թվականի սեպտեմբերին ԱԺ - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներկայացրել էի Սևանի ափամերձ համայնքների բնակիչներին պատկանող և նրանց կողմից տարիներ շարունակ օգտագործվող հողերի սեփականության վկայականների ձեռքբերման խնդիրների վերաբերյալ կարևոր հարցը՝ մասնավորապես Կարճաղբյուր, Ծովակ և Նորակերտ համայնքների բնակիչների սեփականության վկայագրերի ձեռքբերման մասին։ Ի պատասխան՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ուսումնասիրություն է իրականացվել, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով աշխատանքները չեն ավարտվել։ Այնուհետև նախարարը բանավոր զրույցի ժամանակ հավաստիացրեց, որ խնդիրն առաջիկայում կկարգավորվի։

Նախարարի խոստումից մոտ 1 տարի անցավ, սակայն, ցավոք, չունեցանք սպասված լուծումը։

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից Էրիկ Գրիգորյանի ազատումից հետո Շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Վահե Ջիլավյանին ուղղեցի հերթական գրությունը։ Արդեն նախարար նշանակված Ռոմանոս Պետրոսյանից ստացա պատասխան, համաձայն որի համապատասխան նախագիծը հանվել է շրջանառությունից։ Միաժամանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության և համայնքի կողմից սեփական միջոցների հաշվին անհրաժեշտ չափագրման աշխատանքներ իրականացնելու դեպքում նախարարության կողմից հարցը սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը։ Անցավ ևս մոտ 2 տարի, սակայն Գեղարքունիքի բնակիչների բարձրացրած խնդիրը կրկին չլուծվեց։

Գեղարքունիքի մարզից հերթական ահազանգից տեղեկացա, որ մարդիկ վրդովված են, պահանջում են Կառավարությունից հրատապ լուծում։ Եվ օրերս կրկին պաշտոնական գրությամբ դիմեցի ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Ներկայացնելով այս ողջ գործընթացը՝ համապատասխան հարցեր ուղղեցի նախարարին՝ խնդրի լուծման ընթացքի վերաբերյալ։ Միաժամանակ առաջարկեցի դիտարկել համապատասխան նախագիծը Կառավարության քննարկմանը ներկայացնելու հարցը, որի լուծմանը տարիներ շարունակ սպասում են Գեղարքունիքի մարզի շահագրգիռ քաղաքացիները։

Ի պատասխան՝ նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացնում է, որ «Սևան» ազգային պարկի և համայնքների միջև առկա սահմանային անճշտություններն ու խնդրահարույց հարցերը բազմաթիվ են և դրանց համապարփակ լուծում տալու նպատակով «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման աշխատանքները: Ներկայումս կազմվել է կառավարման պլանի տեխնիկական առաջադրանքը, աշխատանքներն ընթացքի մեջ են: Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովակ և Նորակերտ համայնքների սահմանների ճշգրտման հարցը ևս նախատեսվում է դիտարկել կառավարման պլանի մշակման շրջանակներում:

Ստացվում է ՝ նշված ժամանակահատվածում Շրջակա միջավայրի երկու նախարարներ փոխվեցին, այժմ էլ պաշտոնավարում է նախարար Հակոբ Սիմիդյանը, սակայն գոնե այս ողջ ՝ շուրջ 3 տարիների ընթացքում Կառավարությունը չի լուծում մարդկանց համար այս կարևոր հարցը։

Շարունակելու եմ հետևողական լինել և իրականացնել իմ լիազորություններից բխող բոլոր անհրաժեշտ քայլերը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Սիրուշոն բացահայտել է նորածին դստեր անունըՀայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը պարտվեց ՍիրիայինԱդրբեջանը նոր զորամաս է բացել ՔելբաջարումՀանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումըԳոռ Կարապետյանը՝ պատանիների ձյուդոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր «Մռայլ, ոչ սրամիտ ու շատ գռեհիկ»․ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բորիս Ջոնսոնի հայտարարությունը Ուժեղ կարկտահարություն Մարտակերտի շրջանում ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Աթենք Կիևի մարտերը վերսկսել են. Բելառուսը օգնության է հասել ՌԴ-ին Տեղի է ունեցել կաթոլիկ և արևելյան ուղղափառ եկեղեցիների հերթական հանդիպումը Տուրիստական Դիլիջանը՝ թափառող անասուններով, անտեր,ագրեսիվ շներով, մեծ փոսերով, աղբով Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը Ջրվեժի գերեզմանոցների մոտ 20 մետր բարձրությունից ընկել է. կա վիրավորՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը դարձել է Ֆրանսիայի ակումբային առաջնության չեմպիոնՍտեփանակերտում խստացված ռեժիմով ծառայություն է անցկացվում․ ԱՀ ՆԳՆԲաքուն անմերաբերմունքի է ենթարկում հայ ռազմագերիներին. միջազգային իրավակարգի ուշացած գնահատականը կրում է նման հանցանքները նորմալիզացնելու լրջագույն ռիսկ. ՀՀ ՄԻՊարդկային վՌուսաստանին մի քանի ժամ է բաժանում արտաքին պարտքի դեֆոլտից. BloombergԱֆղանստանում երկրաշարժից հետո մեծ է հիվանդությունների տարածման վտանգըՄայքլ Ջեքսոնի առանձնատունը կողոպտել են աստղի մահվանից անմիջապես հետո2022թ. ամռան ամենանորաձև կիսաշրջազգեստըՄեծ յոթնյակը» արգելքներ կդնի ռուսական ոսկու ներկրման հարցումՕդի ջերմաստիճանը կբարձրանաԲաքվում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների են ենթարկել և ենթարկում․ ՄԻՊ Երևանում 23-ամյա երիտասարդը Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն․ Shamshyan. comԵրևանի փողոցներից մեկում այրվել է ավտոմեքենաՀրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղարկելուց. խմբագիրներ Արման Ծառուկյան․ Ներողություն եմ խնդրում իմ երկրպագուներից եւ հայրենակիցներից ՀայաստանումՆիկոլ Փաշինյանը վաղը կպատասխանի ԶԼՄ-ների և ՀԿ-ների հարցերինՈւկրաինան հայտարարել է, որ ռուսական զորքը հրթիռակոծել է ԿիևըԱՄՆ-ում զինվորականը կազատազրկվի՝ իր ծառայակիցների սպանության փորձի համար Ծնվել է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը 3 օրում փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 7 սահնօձՅուկատանում 8 դի է հայտնաբերվելԱվտովթար Մուշավան գյուղի մոտակայքումԹագուհի Թովմասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ.Նիկոլ Փաշինյանն ԱԺ բակում ներկա է գտնվել ՌԱԿ հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը Վաղվանից սկսվում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը. ԳԹԿ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի օգնական է նշանակվել Սյուզաննա Գևորգյանը Փոքր Վեդի գյուղում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին գյուղմթերքներ վաճառողների տաղավարներին, ապա` կայանված ավտոմեքենայինԱռաջիկա ամիսներին Ռուսաստանը Բելառուսին կհանձնի «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր․ Պուտին ՌԴ ՊՆ քարտեզում վերականգնվել է Ստեփանակերտը Պարույր Սևակ գյուղից դեպի Ուրծի լեռներն ընկած հատվածում հրդեհ է բռնկվել Լուկաշենկոն Պուտինին խնդրել է հայելային պատասխան տալ Արևմուտքի ագրեսիվ գործողություններին Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ երկրների անվտանգությունը հոգալու անհրաժեշտության մասին Դպրոցներից մեկում գողություն էր կատարվել․ կասկածվողը հայտնաբերված է․ Անդրեասյան Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Բավարիա». AS Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը կմնա ազատության մեջ Յուրի Շատունովին նախքան հուղարկավորելը կդիակիզեն Թուրքիան Flyone Armenia-ին իր օդային տարածքով դեպի Լիբանան չվերթի հնարավորություն չի տվել Թուրքիայի կայսերական հավակնությունները և Ռուսաստանի գլխավոր շահը. պատերազմը և խաղաղությունը Կովկասում
Ամենադիտված