ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես երբեք չեմ ասել, որ իրեն դատի եմ տալու, ես ասել եմ՝ իրեն քարշ եմ տալու դատարան. Արսեն Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը դատի է տվել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին:

«Այս երիտասարդի համար երկու նորություն ունեմ` երկուսն էլ վատ: Մի երկու ամիս առաջ ես գրել էի, որ Վանեցյանի գլխավորած գումարտակը պատերազմի ժամանակ փախել է։ Այդ անձանց քրեական հետապնդումից փրկեց այն, որ ֆորմալ առումով, իրենց վրա, որպես սուբեկտ, չէր տարածվում Քրեական օրենսգրքի դասալքության հոդվածը։ Իմ այդ հայտարարությանն ի պատասխան, նախկին ԱԱԾ պետի գրպանի խոսափողը հայտարարել էր, որ ինձ քարշ կտան դատարաններ։ Ընդ որում, դա արել էր իմ հասցեին վիրավորական արտահայտություններով։ Այսպիսով, առաջին վատ լուրն այն է, որ այս երիտասարդը ստեց ու այդպես էլ դատի չտվեց։ Ես քիչ մը ափսոսում եմ դրա համար, քանի որ դատարանում մտադիր էի ապացուցել խոսքերիս ճշմարտացիությունը (որ այլևս մեծ-մեծ չխոսեն)։ Իսկ երկրորդ վատ լուրն այն է, որ ես եմ իրեն դատի տվել` ինձ վիրավորելու համար։ Չգիտեմ, ինքն է բարոյական վնասի հատուցումը վճարելու, թե իր շեֆը, բայց վճարելու են ու ներողություն են խնդրելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Իոաննիսյանը: 
 
Արսեն Բաբայանը 1or.am-ի հետ զրույցում ասաց, որ հայցադիմում չունի և դեռ չգիտի Իոաննիսյանն ինչու է դատի տվել իրեն.
 
«Խնդիրը հետևյալն է. ես երբեք չեմ ասել, որ իրեն դատի եմ տալու, ես ասել եմ՝ իրեն քարշ եմ տալու դատարան: Եվ քառակուսի մտածելակերպից մի քիչ տարբերվող մտածելակերպ ունեցող մարդիկ շատ լավ հասկանում են, որ դատարան տանելը և դատի տալը տարբեր բաներ են: Ես քիչ հետո ավելի մանրամասն կանդրադառնամ այս թեմային ֆեյսբուքյան իմ էջում»:
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular