ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարմազանովը՝ Վանեցյանի՝ վարչապետի միասնական թեկնածու առաջադրվելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: 

«Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։

1or.am-ը կապ հաստատեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ՝ ճշտելու Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ կարծիքը.

«Պատճառները տարածված հայտարարության մեջ հստակ նշված են, ես որևէ ավել ինֆորմացիայի չեմ տիրապետում»:

Հարցին հնարավո՞ր է, որ Վանեցյանը մանդատը վայր դնելուց հետո առաջադրվի որպես ընդդիմության՝ վարչապետի միասնական թեկնածու, Շարմազանովը պատասխանեց.

«Մեզ համար այսօր ամենակարևոր խնդիրը միավորումն է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար, այլ հարցեր մենք չենք քննարկել: Մեր կուսակցությունում կա մի նպատակ՝ Նիկոլ Փաշինյանի կապիտուլյանտ ռեժիմի հեռացումը, իսկ առաջնորդ, միասնական թեկնածու ընտրելը ոտքի վրա որոշելու հարցեր չեն»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular