Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարո՞ղ է «կարտոֆիլի» նժարն ավելի ծանր լինել Հայրենիքի նժարից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդդիմության բողոքի ակցիաների, հանարահավաքների հետ կապված՝ հաճախ առաջնային հարցերից մեկը, որ քննարկումների տեղիք է տալիս, այն է, թե ինչու ընդդիմության կազմակերպած հավաքներն այնքան մարդաշատ չէին, ինչպես ակնկալվում էր նախօրոք։ Ի թիվս այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների, երբեմն ասվում է, որ բողոքի արտահայտման հիմքում ընդդիմության կողմից սոցիալական հարցերը չդրվեցին։ Կամ, այլ կերպ ասած, քաղաքական դիվիդենտներ ստանալու համար մանիպուլ յացիա և պոպուլիզմ չդրսևորվեց։

Այնինչ, դրա համար բազմաթիվ հիմքեր կան, քանի որ Հայաստանում կյանքն օրեցօր թանկանում է, մարդկանց եկամուտները չեն ավելանում, աճում է սոցիալական լարվածությունը և աղքատության մակարդակը։ Սոցիալական վերջնական կրախն, ըստ էության, կանխվում է միայն պետական պարտքի ավելացման հաշվին։ Ըստ այդմ, անշուշտ, ընդդիմությունը կարող էր սոցիալական թեմաները դարձնել իր պայքարի հիմնասյուներից մեկը և մարդկանց շրջանում զայրույթի ալիքն ավելի մեծացնել՝ ըստ այդմ, հրապարակում ավելի մեծ թվով քաղաքացիների ներկայություն ապահովելով։ Այստեղ գուցե ճշմարտության հատիկ կա, բայց դա վկայում է շատ ցավոտ հարցի մասին։ Ինչի՞ «մասին» է Դիամդրության շարժումը:

Շատ լակոնիկ ասած՝ Հայրենիքի: Եվ եթե իրոք հասարակությունը կամ դրա մի որոշակի հատվածն ընդունում է, որ, պայմանականորեն ասած, կարտոֆիլի թանկացումն ավելի կարևոր է, քան հայրենիքի կորուստը, Արցախի հիմնահարցը, հազարավոր զոհերը, ընդհանրապես Հայաստանի պետականություն ունենալու հարցը և ապագայում սպասվող այլ փորձանքները, ապա սա վիրավորական պետք է լինի հենց հասարակության համար։ Սակայն մյուս կողմից էլ՝ այս իրողությունը նաև հանրային գիտակցության մակարդակի մասին է վկայում, երբ տարիներ շարունակ շրջանառության մեջ են դրվել այնպիսի քարոզչական թեզեր, թե Արցախը բեռ է, Արցախի հարցից ազատվենք, որպեսզի ավելի բարեկեցիկ կայնքով ապրենք և այլն։

Այսինքն, հետևողականորեն հանրության մեջ ներդրվել է ոչ թե պետական մտածողություն և իրավագիտակցության բարձր մակարդակ, այլ սպառողական մտածելակերպ և հոգեբանություն։ Եվ հետադարձ հայացք նետելու դեպքում իսկապես կարող ենք տեսնել, որ հայաստանյան բողոքի ակցիաները, որոնց մեծ թվով մարդիկ են մասնակցել, շատ հաճախ, եթե ոչ միշտ, ունեցել են կա՛մ սոցիալական, կա՛մ հետընտրական հենք։ Նախկինում ընտրություններից հետո անընդհատ քաղաքական ակտիվ գործընթացներ էին տեղի ունենում հանրահավաքների և այլ ակցիաների տեսքով։ Եվ բազմաթիվ մարդիկ միանում էին ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին կարգախոսներին։ Թերևս ինչ-որ առումով հետընտրական ցնցումները ևս սոցիալական պատճառներ էին իրենց մեջ կրում, քանի որ մարդիկ մտածում էին, որ եթե ընտրությունների արդյունքները չեղարկվեն կամ իշխանափոխություն տեղի ունենա, ապա իրենց սոցիալական դրությունը բարելավվելու է։

Նույնը վերաբերում է նաև 2018 թվականի գարնանը տեղի ունեցած զարգացումներին, երբ հազարավոր քաղաքացիներ, դուրս գալով փողոց, հավատում էին, թե իշխանափոխությունից հետո իրենց կյանքը էականորեն բարելավվելու է։ Իսկ Փաշինյանն իր քաղաքական նպատակներն իրագործելու և վարչապետի պաշտոնին հասնելու համար օգտագործում էր հանրության շրջանում առկա դժգոհությունները՝ նրանց մանիպուլացնելով «թալանվածը ժողովրդին հետ վերադարձնելու» ու նմանատիպ այլ թեզերով։ Իսկ բուն սոցիալական ուղղվածություն ունեցող առավել հայտնի բողոքի ակցիաներից կարելի է հիշատակել, օրինակ՝ «Էլեկտրիկ Երևանը», հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիան և այլն։ Եվ նախկին բողոքի ակցիաների պրակտիկայի ֆոնին ներկայումս ընթացքի մեջ գտնվող ընդդիմադիր շարժումը եզակի է նրանով, որ ազգային ուղղվածություն ունի և հիմքում դրված են ոչ թե առանձին շերտերի շահերը կամ սոսկ սոցիալական խնդիրները, այլ պետության ու պետականության շահերը։

Եվ դրանով է պայմանավորված, որ ակցիաների գլխավոր ատրիբուտիկան Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշներն են։ Այլ կերպ ասած՝ սոցիալական և այլ թեմաների շահարկմամբ ինչ-որ քաղաքական ուժի կամ անհատի ամբիցիաները բավարարելու խնդիր դրված չէ։ Եվ ամենացավալին հենց այն է, որ ընդդիմության կազմակերպած ակցիաներին սպասելի քանակությամբ մարդիկ չմասնակցեցին։ Փաստացի, ստացվում է այնպես, որ բազմաթիվ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է գազի, էլեկտրաէներգիայի կամ կարտոֆիլի գինը, քան պետականության պահպանման հարցը, որը նաև գոյաբանական խնդիր է։ Սա նույնիսկ ցավալի չէ, սա պարզապես ողբերգություն է:

Ուստի, բացարձակ տեղին չեն տեսակետները, թե ինչո՞ւ ընդդիմությունը իր շարժման կենտրոնում չդրեց սոցիալական խնդիրները։ Իսկ որքանո՞վ է նպատակահարմար պետության շահերից բխող շարժումը թեքել դեպի սոցիալական ուղղվածություն, արդյո՞ք նպատակահարմար է ազգային, համապետական, գոյաբանական նշանակության հավաքներին այնպիսի քանի հազար մարդու մասնակցությունը, որոնց համար սոցիալականն ավելի բարձր արժեք է: Այստեղ արժեհամակարգային խնդիր կա: Մյուս կողմից՝ այսօր կարտոֆիլը թանկ է, վաղը կէժանանա, ու այդ մարդիկ նորից կգտնվեն իրենց կոմֆորտի գոտում:

Նույնը վերաբերում է էլեկտրաէներգիային, գազին, շորին, կոշիկին: Այնինչ, հայրենիքի կորուստը անդառնալի հետևանքներ կունենա՝ սպառնալով հայ ժողովրդի գոյությանը, ու այլևս կարևոր չեն լինի ո՛չ թանկացումները, ո՛չ էժանացումները, ո՛չ աղքատությունը, ո՛չ հարստացումը։ Այնպես որ, չի կարող հայրենիքի նժարն ավելի թեթև լինել, քան, ասենք, կարտոֆիլի նժարը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»«Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ ՓաշինյանՀՀ-ն չի պատրասվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ և ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ․ Մեսրոպ ԱռաքելյանՎրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածություններըՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնքՏավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարըՀայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներինՌուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղարԱվարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումըԱկանազերծման աշխատանքների շրջանակում պայթյուններ կլինեն. ՀՀ ՊՆՌուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին. ԿրեմլԱռաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ ՍիմոնյանՌուս խաղաղապահների շարասյունը ԼՂ-ից շարժվել է ՀայաստանՄիրզոյանն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներինԱրվեստի գործիչներից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը (տեսանյութեր)Մինչ այս պահը Ցեղասպանության միջոցառումների կազմակերպման հանձնաժողով չի ձևավորվելԲաքուն գոհ է, թե ինչպես են լուծվում տարածաշրջանում անվտանգության հարցերը․ Ալիևը՝ ՊուտինինՎարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո ԿլաարինԻշխանությունների ներկայացուցիչներն ու նրանց ձայնակցողները արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու և Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության պաշտպանության մտահոգությամբՄանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծելԱռաջիկա ժամանակահատվածը ծանր է լինելու. Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար«Դեմ ենք Փաշինյանի ռեպրեսիաներին՝ ազատ կամարտահայտման նկատմամբ»․ ԵՄ գրասենյակի մոտ ակցիա էր (Տեսանյութ)ԵՄ-ն լիովին աջակցում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի պայմանավորվածությանը. Կլաարը՝ ՓաշինյանըԴիվանագետները միավորվում են հանուն հայրենիքիՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակՌուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին
Ամենադիտված