ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստացել են ցուցում, որ տեղի ունեցածի իրական պատճառը չտարածվի. անձամբ Արագածոտնի մարզպետն է զբաղվում դրանով. Վահե Հակոբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում, 7 մարդ տուժել և հոսպիտալացվել է, նրանցից 3-ը մահացել է: 

ՀՀ ԱԺ «Հայստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի խոսքով՝ գործող իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը.

«Այստեղ ի՞նչ կարծիք կարող է լինել, ընդհանրապես ասելու բան չեն թողել: Այսինքն սա ի՞նչ է նշանակում, արդեն զինված խմբե՞ր ունեն, որ ով Նիկոլին բան է ասում, հանում, գնդակահարում են: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել նաև միջազգային հանրության շարունակական լռությունը»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Մեր դիտարկամանը, թե Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վեճի պատճառը կենցաղային բնույթի է եղել, պատգամավորն արձագանքեց.

«Ես հստակ տեղեկություն ունեմ, որ իրենք ստացել են ցուցում, և անձամբ Արագածոտնի մարզպետն է զբաղվում դրանով, որ այս տեղի ունեցածի ոչ թե իրական պատճառները տարածվեն, որ ամեն ինչ Նիկոլին թթու խոսք ասելուց է սկսվել, կրակոցները դրա համար են հնչել, այլ ուզում են շեղել հասարակությանը, իբր թե ճանապարհային ինչ-որ միջադեպ է եղել, ճանապարհը չեն կարողացել կիսել, ինչը բացարձակ սուտ է: Կրկնում եմ՝ տեղի ունեցածի պատճառն այն է, որ այդ երիտասարդները համարձակվել են Նիկոլին թթու խոսք ասել»

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular