ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարելի է զուգահեռ Ջհանգիրյան Գագոյին էլ առաջադրել, թող երկու գլխավոր դատախազ լինի. Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործող ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը լրանում է 3 ամսից, թեկնածուների առաջադրումներն օրենքով սկսվել են։ Օրերս իշխող ՔՊ կուսակցությունը հայտարարեց իր թեկնածուի անունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, ով հեղափոխությունից հետո՝ 2019-ին 7 ամիս արդարադատության նախարարի տեղակալն է եղել, 2020-ի մարտից մինչև այժմ վարչապետի օգնականն է։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այս հարցում դեռ լուռ են, այն դեպքում, երբ գլխավոր դատախազի սեփական թեկնածուին ընտրելու համար իշխանության ձայները բավարար են։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը 1or.am-ի հետ զրույցում ասաց, որ չեն պատրաստվում մասնակցել առաջադրված թեկնածուի քվեարկությանը.

«Կարելի է զուգահեռ Ջհանգիրյան Գագոյին էլ առաջադրել, թող երկու գլխավոր դատախազ լինի»:

Մեր այն հարցին, թե գործող գլխավոր դատախազին՝ Արթուր Դավթյանին ևս իշխանականները կարող էին առաջադրել, ինչո՞ւ չարեցին, Մանուկյանը պատասխանեց.

«Իրենց կադրային նշանակումները նկատի ունենալով՝ կարող էին Ադրբեջանի գլխավոր դատախազին համատեղության կարգով այստեղ առաջադրել, զարմանալի չէր լինի»:

 Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular