Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մշակույթը` սահմանին. Ոսկեվանում կիթառի խումբ է բացվել

ՄՇԱԿՈՒՅԹ

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում կիթառի խումբ է բացվել.

«Նպատակս մեր գյուղերի հետ շփվելն էր, այս գեղեցիկ գույները մեր ամենահեռավոր ու սահմանապահ գյուղեր հասցնելը։ Արդեն մտածում էի, թե ինչպես դա կազմակերպեմ, երբ առաջարկ ստացա Ոսկեվանի Մշակույթի տան տնօրեն Արթուր Մելքոնյանից՝ գյուղում կիթառի խումբ բացելու համար։ Անմիջապես համաձայնեցի, քանի որ դա համընկնում էր իմ նպատակների հետ։ Այդ նույն գյուղում մանկությունս անց եմ կացրել՝ կիթառի մասին երազելով։ Եվ, երբ գյուղի երեխաների աչքերի փայլը տեսա՝ կիթառիս նայելիս ու լսելիս, որոշեցի ամեն գնով նրանց տալ այդ հնարավորությունը։

Արթուր Մելքոնյանի հետ պայմանավորվեցինք, որ կարող են հաճախել նաև հարակից գյուղերի երեխաները։ Այս պահին խմբի մեծամասնությունը Ոսկեվանից է, բայց ունեմ սաներ նաև Բաղանիսից և Կոթիից։ Քանի որ ցանկացողները սպասվածից շատ էին, գյուղացիների վճարունակությունը՝ ցածր, իսկ կիթառի առկայությունը ուսուցման ընթացքում՝ պարտադիր, հասկացա, որ շատերը այդ պատճառով գուցե դուրս մնան խմբից։

Որոշեցի դիմել սրտացավ և գաղափարակից մարդկանց, որ հնարավորության դեպքում օգնեն գործիքով կամ գումարով։ Ռուսաստանաբնակ ոսկեվանցի Գայանե Սաֆարյանը անմիջապես արձագանքեց և առաջարկեց իր, Կարինե և Սաթի Մարտիրոսյան քույրերի գումարային աջակցությունը։ Գումար փոխանցեցին նաև հարազատներս և ընկերներս։ Գնեցինք երկու շրջիկ կիթառ, որպեսզի չունեցողները խմբերի բաժանվեն և հերթով պարապեն, իսկ ով էլ որ կարողացավ կիթառ ձեռք բերել, նրան էլ մի փոքր օգնեցինք հավաքված գումարով։

Այսպիսով իրականություն դարձավ Ոսկեվանի կիթառի խումբը: Գյուղում արձագանքը հրաշալի էր, ոգևորությունը՝ անսահման: Կիթառի խումբը գյուղերում առաջին հերթին կփոխի տրամադրություն, ապա ճաշակ, մտածելակերպ, կբացահայտի տաղանդներ, որն էլ իր հերթին կապ կստեղծի գյուղի և մեծ քաղաքների միջև՝ իր բոլոր դրական հետևանքներով։ Անսահման շնորհակալ եմ Արթուր Մելքոնյանին իր նվիրումի, կարճ ժամանակում գյուղի մշակութային կյանքը բուռն կերպով ակտիվացնելու և մարդկային բարձր որակների համար»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է կիթառահարուհի Կարինե Ալեքսանյանը:

No description available.

Կարինեն կիթառ նվագել սովորել է 2017 թվականի սկզբից։ Նույն տարվա ընթացքում կազմակերպել է կիթառի երեկո, բարեգործական համերգ, գրել առաջին հեղինակային երգերը, իսկ տարվա վերջին ունեցել է առաջին աշակերտները.

«2018 թվականին սաներիս քանակը շատացավ. ունեի շատ շնորհալիներ, և սկսեցինք կազմակերպել համերգներ ու միջոցառումներ։ Արդեն զգում էի թիմ ձևավորելու և թիմին անուն դնելու անհրաժեշտությունը։ Ինձ համար պարտադիր էր, որ անվանումը լինի հայերեն, նրա մեջ լինի բնություն, երկինք ու երկիր, գույներ, այն լինի գեղեցիկ, և բոլորը սիրեն նրան։ Ես միանգամից հասկացա, որ խոսքը «Ծիածանի» մասին է։ Քանի որ մեր նպատակը միջավայրը գեղեցիկ գույներով լցնելն է, կարծում եմ՝ անվանումը համահունչ է բովանդակությանը։ Խորհրդանշական է նաև «Ծիածանի» ծննդյան օրը՝ 07.07.2021։ Այս տարի մենք կնշենք «Ծիածանի» մեկ տարեկանը»։

No description available.

Կարինեի խոսքով` այս կարճ ժամանակը ցույց տվեց, որ միջավայրը գույներով հարստացնելու իրենց առաքելությունը կարծես ստացվել է.

«Այն պահից, երբ համոզվեցի, որ ինձ մոտ ստացվում է կիթառի նվագակցության կայուն հիմք դնել սաներիս մեջ, որոշեցի այս մշակույթը տարածել տարածաշրջանում։ Ծրագրերս շատ են, մեկը մեկից սիրուն ու կարևոր։ Իմ գործունեության մեջ պարտադիր է հաճելիի և օգտակարի համադրությունը, քանի որ այդպես ցանկալի արդյունքը արագ ու կայուն է լինում։

No description available.

Առաջիկայում «Ծիածանը» կմասնակցի «Հուսո առագաստ-2022» հեղինակային երգի միջազգային փառատոնի եզրափակիչ փուլին՝ Սևանի ափին եռօրյա համերգով։ Շուտով կհայտարարեմ նաև մի մեծ միջոցառման մասին, որը կազմակերպչական ընթացքի մեջ է։ Մաղթում եմ բոլորին համարձակություն՝ իրենց երազանքներին հասնելու ճանապարհին»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Акции протеста в Тавуше постепенно расширяютсяМастер-класс беспринципности от Никола ПашинянаЭкономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянИзбитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями
Самое популярное