ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է «Թրումանի շոու» եւ «Պիկ ժամ» ֆիլմերի դերասանը

ՄՇԱԿՈՒՅԹ

90 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ֆիլիպ Բեյքեր Հոլը, որը հայտնի է «Ամենակարող Բրյուսը» եւ «Պիկ ժամ» ֆիլմերում կատարած երկրորդական դերերով, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Deadline-ը։

Հոլը երկրորդական դերեր է կատարել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Բուգի ոճով գիշերներ» (Boogie Nights, 1997), «Թրումանի շոու» (The Truman Show, 1998), «Պիկ ժամ» (Rush Hour, 1998) եւ «Բրյուս Ամենակարող»  (Bruce Almighty, 2003), սակայն նրան առավել մեծ հայտնիություն են բերել էպիզոդիկ դերերը «Սայնֆելդ» (1989-1998) եւ «Չափավորիր էնտուզիազմդ» (2000թ․-ից մինչեւ հիմա) սերիալներում։

Հոլը կին ունի եւ երկու երեխա՝ որդին՝ Ջեքը եւ դուստրը՝ Ջոդին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular