ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ «Ջոկեր» ֆիլմը շուտով շարունակություն կունենա (լուսանկարներ)

ՄՇԱԿՈՒՅԹ

Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ հանրահայտ «Ջոկեր» ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսն իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար, որում պատկերված է ֆիլմի երկրորդ մասին սցենարի շապիկը։ 

Հայտնի է, որ նոր ֆիլմի սցենարի համահեղինակը Սքոթ Սիլվերն է։ Վերջինս Ֆիլիպսի հետ աշխատել է նաև ֆիլմի առաջին մասի ստեղծման ժամանակ։

«Ջոկեր»-ի երկրորդ մասն ստացել է «Joker: Folie à Deux» աշխատանքայի անվանումը։ Folie à Deux-ն ֆրանսերեն տերմին է, որով բնութագրվում է ինդուկտիվ փսիխոզի ձևերից մեկը, որի դեպքում միևնույն հոգեկան խանգարումը դրսևորվում է միաժամանակ երկու մարդու մոտ։

Ֆիլիպսը հրապարակել է նաև մեկ այլ լուսանկար, որում Ջոկերի դերակատար Խոակին Ֆենիքսը կարդում է ֆիլմի երկրորդ մասի սցենարը։

Հիշեցնենք, որ «Ջոկերը» դարձել է պատմության մեջ առաջին ֆիլմը, որի հասույթը համաշխարհային վարձույթում գերազանցել է 800 մլն դոլարը: Ֆիլմը համաշխարհային վարձույթում է հայտնվել 2019-ի հոկտեմբերի 4-ից։

Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ ֆիլմը պատմում է Ջոկերի՝ Բեթմեն սուպերհերոսի գլխավոր թշնամու պատմությունը։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1980-ականներին: 

Title reveal: The 51-year-old director shared a picture of the script's cover, red with black lettering on it, revealing the film's title as Joker 2: Folie à Deux

Reading his next part? Phillips' photo of Phoenix showed the Walk the Line star reading the script while sitting on a comfortable-looking couch

See the source image

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular