ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Bon Jovi ռոք խմբի հիմնադիր անդամ ու բաս-կիթառահար Ալեք Ջոն Սաչը

ՄՇԱԿՈՒՅԹ

70 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան Bon Jovi լեգենդար ռոք խմբի հիմնադիրներից մեկն ու խմբի առաջին բաս-կիթառահար Ալեք Ջոն Սաչը։ Երաժշտի մահվան մասին հաղորդագրությունը հրապարակվել է խմբի թվիթերյան էջում։ 

«Մեր սրտերը կոտրված են մեր սիրելի ընկեր Ալեք Ջոն Սաչի մահվան լուրից: Նա յուրահատուկ էր։ Որպես Bon Jovi-ի հիմնադիր անդամ Ալեքը խմբի ձևավորման անբաժան մասն էր կազմում։ Անկեղծ ասած, մենք նրա միջոցով գտանք միմյանց տանող ճանապարհը. նա Տիկոյի մանկության ընկերն էր և Ռիչիին բերեց մեր ելույթը տեսնելու: Ալեքը միշտ վայրի էր ու կյանքով լի։ Այսօր այդ առանձնահատուկ հիշողությունները ժպիտ են բերում դեմքիս, իսկ աչքերիս՝ արցունք։ Մենք նրան շատ կկարոտենք»,- ասված է խմբի հաղորդագրության մեջ։

Ամերիկյան Bon Jovi ռոք խումբը հիմնվել է 1983 թվականին Նյու Ջերսիում։ 2006 թվականին խումբն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի երաժշտության փառքի սրահում, իսկ 2018 թվականին՝ ԱՄՆ-ի Ռոքնռոլի փառքի սրահում։ Ալեք Ջոն Սաչը եղել է խմբի հիմնադիր անդամներից մեկը, սակայն ավելի քան տասը տարի անց՝ 1994 թվականին, լքել է այն։ Վերջին անգամ Սաչը խմբի հետ ելույթ է ունեցել 2001 թվականին, երբ բեմ է բարձրացել «Wanted Dead or Alive» երգի կատարման ժամանակ։

Bon Jovi : s2meatpuppet : Free Download, Borrow, and Streaming : Internet  Archive

Alec John Such, founding Bon Jovi member and bassist, has died - CNN

Alec John Such, Bon Jovi Founding Member, Dies at 70

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular