ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գոռ Սարգսյանը Հայաստանը կներկայացնի Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում

ՄՇԱԿՈՒՅԹ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Գոռ Սարգսյանը, որը բազմիցս հանդես է եկել մենապարերով, Հայաստանը կներկայացնի Ռուսաստանի պետական ակադեմիական մեծ թատրոնում կայանալիք Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օպերային թատրոնից հայտնում են, որ 2022-ին մրցույթը նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչի 95-ամյա հոբելյանին:

«Անչափ հպարտ ենք մասնակիցը դառնալու այս մեծ իրադարձությանը, իսկ մեր արտիստին մաղթում ենք հաջող ելույթ և հաղթանակ»,-ասվում է օպերային թատրոնի տարածած հաղորդագրության տեքստում:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված է նաև Օպերային թատրոնի պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular