ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նոր ալիք» մրցույթը հետաձգվել է մինչեւ 2023 թվական

ՄՇԱԿՈՒՅԹ

«Նոր ալիք» երաժշտական մրցույթը հետաձգվել է եւ տեղի կունենա 2023 թվականին, հայտնում է Super-ը։  

Որոշում է կայացվել մրցույթը հետաձգել, քանի որ հնարավոր չէ միջոցառումն անցկացնել այսօրվա իրադրության պայմաններում։

Մրցույթը պետք է կայանար 2022թ․-ի օգոստոսին։

Ավելի վաղ աղբյուրներն արդեն իսկ հայտնել էին, որ 2022թ․-ին մրցույթը կարող է չեղարկվել։ Նշվում էր, որ երաժշտական փառատոնի ղեկավարությունը միջոցառումը չեղարկելու մասին որոշում է կայացրել Ուկրաինայում իրադարձությունների պատճառով։

Ընդ որում, ապրիլի վերջին խոսվում էր միայն մեծահասակ երգիչների համար մցրույթի չեղարկման մասին։ «Մանկական նոր ալիքը» պետք է կայանար 2022թ․-ի մայիսին Ղրիմում, սակայն փառատոնը հետաձգվել է մինչեւ աշուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular