ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ նիստում Փաշինյանի ելույթն անհետևանք չի մնալու, և հետևանքները կարող են շատ ցավոտ լինել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների հոբելյանական նիստին: 

Հանդիպմանը Փաշինյանի ելույթը բավականին կոշտ էր, ինչը մասնագետների շրջանում բավականին հակասական քննարկումներ առաջացրեց: Շատերի բնորոշմամբ` սա ՀԱՊԿ-ի (ասել է, թե Ռուսաստանի) հետ դիվանագիտական կապերը վերջնականորեն խզելուն ուղղված քայլ էր: 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով` սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտ կերպով «հակահապկյան» դեմարշներ է անում.

«Ինչպես հիշում եք, իշխանության գալուց հետո Փաշինյանը քրեական գործ հարուցեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խաչատուրովի դեմ, ինչը շատ մեծ սկանդալ առաջացրեց և հարուցեց ՌԴ-ի բացահայտ դժգոհությունը: Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ՀԱՊԿ-ը, ինչպես Արևմուտքում են ասում, Ռուսաստանի ՆԱՏՕ-ն է: Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Նորվեգիան փորձի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալել՝ առանց ԱՄՆ-ին տեղյակ պահելու: Չնայած այն հանգամանքին, որ Սթոլթենբերգը Նորվեգիայի նախկին վարչապետն է, ամեն դեպքում` ինքը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է: Այս դեպքում Փաշինյանը փորձեց առանց Ռուսաստանին տեղյակ պահելու ձերբակալել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խաչատուրովին: Դա նաև այլ նպատակ ուներ. դրանով Նիկոլ Փաշինյանը փորձեց վարկաբեկել ՀԱՊԿ-ը:

Քաղաքագետի համոզմամբ` ելույթն անհետևանք չի մնալու, և հետևանքները կարող են շատ ցավոտ լինել.

«Երկու օր առաջ Մոսկվայում Փաշինյանը կրկին դեմարշով հանդես եկավ, փորձեց ՀԱՊԿ-ին մեղադրել այն բանի համար, որ մեկ տարի առաջ ադրբեջանցիները 250 ասկյարով ներթափանցել էին Հայաստանի տարածք, ըստ տարբեր աղբյուրների` գրավել 5500 հա տարածք:

Փաշինյանը մեղադրեց ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին նաև Ադրբեջանին զենք վաճառելու համար: Նույն ՀԱՊԿ-ը կարող է ավելի ցածր` 30 տոկոս պակաս գնով նաև մեզ զենք վաճառել: Հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանը 4 տարիների ընթացքում բացի անպիտան ՍՈՒ-30-երից, որոնք մետաղաջարդոնի պես Գյումրիի օդանավակայանում շպրտված են, ինչ պիտանի զենքեր է գնել: Էլ չեմ խոսում Հորդանանից գնված անպիտան զենքի, ինչպես նաև Պատրոն Դավոյի և Դավիթ Տոնոյանի հետ կապված սկանդալների մասին»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular