ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան նախատեսում է Անդրկովկասում ակտիվորեն օգտագործել «3+3» ձևաչափը. ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ Մոսկվան 3+3 ձևաչափը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա գումարած Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) խոստումնալից է համարում Անդրկովկասում իրավիճակի կարգավորման համար։ Այդ մասին Նիժնի Նովգորոդում «Վալդայ» ակումբի հանդիպման շրջանակում լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Տարածաշրջանի բոլոր երկրների այս գործընթացում ներգրավվածությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում երկխոսության հաստատման համար, օրինակ Երևանի և Բաքվի, Երևանի և Անկարայի միջև փոխշահավետ նախագծերի իրականացման միջոցով», - ասել է Ռուդենկոն։ Նա նշել է, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը բարենպաստ ազդեցություն կունենա նաև տարածաշրջանի տնտեսության վրա։ Կողմերը պատրաստվում են այդ ձևաչափով հաջորդ հանդիպմանը։ Այն պայմանականորեն նախատեսվում է անցկացնել մինչև առաջին կիսամյակի ավարտը։

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը կտրականապես հրաժարվել է մասնակցել 3+3 ձևաչափին, քանի որ դրան մասնակցում է Ռուսաստանը և հանդիպումներն անցել են առանց Թբիլիսիի ներկայացուցիչների։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular