ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Ռուսաստանին խնդրել է Ղազախստանի օրինակով զորք մտցնել Հայաստան. Baza

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Bloknot.ru-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը գնացել էր ՀԱՊԿ գագաթնաժողովին` խնդրելու Մոսկվային զորք մտցնել Հայաստան: Այդ մասին հայտնել է Baza հեռագրային ալիքը։ Հրապարակման համաձայն` Հայաստանի վարչապետը ծրագրել է, որ ՀԱՊԿ զորքերը կկարողանան դադարեցնել ցույցերը և օգնել իրեն մնալ իշխանության ղեկին։ Կրեմլից մի քանի աղբյուրներ լրագրողներին պատմել են Հայաստանի վարչապետի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Baza-ի զրուցակիցներից մեկի խոսքով Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հարցում է ուղարկել կազմակերպությանը` կազմակերպության ռազմական կոնտինգենտն իր երկիր մտցնելու խնդրանքով:

«Մոսկվա նա գնացել է, որպեսզի հասնի նրան, որ ղազախական սցենարով Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մյուս անդամների զորքերը մտցվեն, ճնշեն զանգվածային անկարգությունները և օգնեն Փաշինյանին մնալ իշխանության ղեկին: Իբր թե ազգայնական շարժումն այժմ մեծ թափ է հավաքել երկրում, ինչը սպառնում է պետության սահմանադրական կարգին»,- Baza-ին ասել է նախագահի աշխատակազմի աղբյուրը։

Ընդ որում Կրեմլը մերժել է Հայաստանի վարչապետի խնդրանքը և խնդրել հետ վերցնել այն, հակառակ դեպքում սպառնացել է Փաշինյանին պաշտոնապես հանել օրակարգից։ Սակայն դա չի խանգարել Հայաստանի ղեկավարին, և նա, իբր, որոշել է ՀԱՊԿ հանդիպման շրջանակում ուղիղ դիմել Վլադիմիր Պուտինին:

«Բայց նույնիսկ դրանում նրան մերժել են։ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպումը հետաձգվել է մինչև միջոցառման ավարտը, և Հայաստանի նախագահը հինգ ժամ սպասել է Պուտինի հետ հանդիպմանը, բայց ի վերջո իր խնդիրը ռուս զինվորականների օգնությամբ լուծելու հարցով հավանություն չի ստացել».-  հրապարակմանը պատմել է մեկ այլ աղբյուր:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular