ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանապետի հետ հանդիպումից հետո Սաղաթելյանը ներկայացրեց պայմանավորվածությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Դիմադրություն» շարժման առաջնորդները՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, հանդիպել են Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։ Սաղաթելյանը հանդիպումից հետո հայտնեց` ոստիկանապետն իրենց տեղեկացրել է, որ 1 ոստիկանի գործունեությունն արդեն կասեցվել է։
 
«Ներկա պահին 37 ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է մեկ տասնյակից ավելի քրեական գործ։ Այսօրվա դեպքերով տեղի է ունենում ուսումնասիրություն, ոստիկանությունն էլ շատ կարճ ժամկետում հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ և կոնկրետ դեպքերով»,– նշեց Սաղաթելյանը։
 
Նա նաև ընդգծեց, որ այն ավելի քան 80 մեքենաները, որոնք ավտոերթերի ժամանակ տարվել են հատուկ պահպանման տարածք և մինչ օրս չեն վերադարձվել սեփականատերերին, կվերադարձվեն։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular