ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանություններն անհանգստացած են. 2018-ի հեղափոխության սցենարը կարծես կրկնվում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունների շրջանում բավականին լուրջ անհանգստություն է առաջացել արտաքին քաղաքական առումով, քանի որ թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը չեզոք դիրք են գրավել Հայաստանի ներքաղաքական հարցերում, իսկ փորձագետների կարծիքով՝ նմանատիպ դեպքերում չեզոք դիրք գրավելն ի օգուտ օրվա ընդդիմության է: 

Ըստ էության՝ երկու կողմերից միայն ոստիկաններին զսպվածության կոչեր են անում, ուրիշ ոչինչ: Այսինքն՝ իշխանությունները բիրտ ուժ կիրառելու միջազգային լեգիտիմ իրավունք չեն ստանում:

1or.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ականներին անհանգստացնում է նաև այն փաստը, որ 2018-ի հեղափոխության սցենարը կարծես կրկնվում է: Այսպես, Հայաստանում հավատարմագրված ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Սպուտնիկ Արմենիան», ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում է ընդդիմության անհնազանդության ակցիաները և չեն թաքցնում իրենց համակրանքը փողոցում տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ:

Հավանաբար, սա գործող իշխանություններին հիշեցնում է 2018 թվականին հեղափոխության ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի աշխատելաոճը: Ըստ նրանց՝ սա կարող է ուղիղ ազդակ լինել, որ պրոցեսները ՌԴ վերին ատյաններից աջակցություն ունեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular