ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազովստալ»-ը կքանդվի. Դոնեցկի ղեկավար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարիուպոլի Իլյիչի անվան գործարանը կվերականգնվի, իսկ «Ազովստալ»-ը կքանդվի, նրա փոխարեն կիրականացվի մեկ այլ նախագիծ։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը, գրում է ՏԱՍՍ-ը։

Իլյիչի անվան կոմբինատի հարցով գրեթե միաձայն որոշում է կայացվել, որ այն պետք է վերականգնել։ Ինչ վերաբերում է «Ազովստալ» գործարանին, ապա հաշվի է առնվել Մարիուպոլի բնակիչների կարծիքն առ այն, որ գործարանն իր հայտնվելու պահից աղտոտում է միջավայրը։ «Ազովստալ»-ի տեղում այլ նախագծեր են նախատեսվում։ Դա կարող է լինել տեխնոպարկի տեղամաս կամ բնակելի տարածք կամ այգու տարածք»,- ասոլ է նա։

Պուշիլինը նշել է, որ իշխանությունները մտադիր են Մարիուպոլը վերածել առողջարանային քաղաքի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական «Ազովստալ» գործարանի տարածքում շրջափակված ուկրաինացի զինծառայողները շարունակում են հանձնվել, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Մարիուպոլում ազգայնական «Ազով» ստորաբաժանման զինյալները և «Ազովստալ» գործարանում արգելափակված ուկրաինացի զինծառայողները շարունակել են հանձնվել: Անցած օրվա ընթացքում 694 զինյալ է հանձնվել, այդ թվում՝ 29-ը վիրավոր», - ասել է Կոնաշենկովը:

Նա ընդգծել է, որ մայիսի 16-ից 959 զինյալ է հանձնվել, այդ թվում՝ 80 վիրավոր։

Երեքշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Ազովստալ» գործարանում արգելափակված ազգայնականների և ուկրաինացի զինծառայողների հանձնման մեկնարկի մասին։ ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննիչները կհարցաքննեն հանձնված գրոհայիններին՝ Դոնբասի խաղաղ բնակչության դեմ ուկրաինական ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի հետաքննության շրջանակում։

«Ազովստալ»-ի տարածքը մնում է Մարիուպոլում ուկրաինական կողմի վերահսկողության տակ գտնվող վերջին տարածքը։ Քաղաքի համար մարտերը տևել են գրեթե երկու ամիս և ավարտվել ռուսական և Դոնեցկի ուժերի հաղթանակով. ապրիլի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ Մարիուպոլի ամբողջական ազատագրման կապակցությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular