ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիճահարույց շատ կետեր կան, օպտիմալացումը հավելյալ խնդիրներ է ստեղծելու. Իզաբելլա Աբգարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է Թիվ 1 պոլիկլինիկան (Լեոյի փողոց) և Արաբկիրի մանկական պոլիկլինիկան միացնել համապատասխանաբար Թիվ 4 և Թիվ 11 պոլիկլինիկաներին: 

Օրերս կայացած նիստում Երևանի ավագանու առողջապահության հարցերով զբաղվող հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել՝ 6 կողմ, 1 դեմ ձայներով:

Հանձնաժողովի անդամներից միայն ՔՊ խմբակցությունը ներկայացնող Իզաբելլա Աբգարյանն է դեմ քվեարկել նախագծին, քանի որ կարծում է, որ վիճահարույց շատ կետեր կան.

«Եթե եզրակացությունը բացասական լիներ, գուցե գործընթացն ինչ-ինչ վերափոխումների կարիք ունենար: Ճիշտ է, դեռ ընդհանուր ավագանու նիստին հարցը չի քննարկվել, բայց հանձնաժողովի կողմից կանաչ լույսը տրվել է:

Սա անվանում են առաջնային բուժօգնության օղակների բարեփոխման փաթեթ, բայց ավելի շատ տեղի է ունենում բիզնես մոտեցում. համարում են, որ պոլիկլինիկաները միասին ավելի արդյունավետ կլինեն: Ըստ նախագծի՝ թե՛ շահառուները, թե՛ աշխատողները պետք է տեղափոխվեն մյուս շենք, բայց ես էլի եմ նշել, որ այդ բուժհաստատությունների շահառուները հատկապես տարեցներն են, ում հենց  այդ թաղային պոլիկլինիկա կոչվածն է պետք, ոչ թե ավելի հեռու գտնվողը:

Ես այստեղ հատկապես խնդիր եմ տեսնում նաև այն առումով, որ խոսքը Կենտրոն վարչական շրջանի մասին է, որտեղ բնակեցումը շատ խիտ է, երկու փողոցում մի Նորք-Մարաշի չափ ժողովուրդ կարող է ապրել: Իմ կարծիքով՝ հատկապես կենտրոնում չի կարելի քչացնել պոլիկլինիկաների թիվը, քանի որ դա հավելյալ խնդիրներ է ստեղծելու»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Աբգարյանը:

Ավագանու անդամի խոսքով՝ ակամայից տեղի է ունենալու նաև աշխատողների օպտիմալացում.

«Կարծում եմ՝ որոշ առումով անիմաստ կդառնա նույն կաբինետից երկու հատ ունենալը: Թեպետ  փոխքաղաքապետը մեզ վստահեցնում, էր, որ եթե կա, ասենք, մի տեղում ՈՒՁՀ մեկ ապարատ, մյուսում՝ ևս մեկը, միացման արդյունքում ունենալու ենք երկու կաբինետ: Բայց ես չեմ կարծում, որ, օրինակ Թիվ 4 պոլիկլինիկան կարողանա տեղավորել ամեն մեկից երկուական կաբինետ, որովհետև շատ մեծ չէ»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular