Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեց կետերով ամրապնդվում է հայկական կողմի համաձայնությունը Բաքվի պնդումներին. ադրբեջանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Երևանն առձեռն Բաքվին փոխանցեց 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Փաստաթղթի բովանդակությունը մինչև վերջերս գաղտնի էր պահվում:

Հայ հասարակության երկարատև ճնշումների, ադրբեջանական կողմից եկող ազդակ-մեկնաբանությունների, ինչպես նաև` մասնագետների կողմից հնչեցված հայտարարությունների ազդեցության տակ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակեց խաղաղության պայմանագրի քննարկումների մեկնարկի համար անհրաժեշտ այն վեց կետերը, որոնք Հայաստանը ներկայացրել էր՝ ի պատասխան Բաքվի առաջարկի:

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով` այդ վեց կետերով ամրապնդվում է հայկական կողմի համաձայնությունը ադրբեջանական կողմի պնդումներին, որոնք ամրագրված են Բաքվի առաջ քաշած հինգ կետերում.

«Այս փաստաթղթում առաջին կարևոր հանգամանքն այն է՝ հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանի նկատմամբ չունի տարածքային պահանջներ և լայնածավալ էքսկուրս է տալիս, թե երբ և ինչ հանգամանքներում է Հայաստանի Հանրապետությունը ճանաչել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Եվ մոռացության են տրվում Արցախից Ադրբեջանի տարածքային պահանջները:

Երկրորդ՝ փորձում են մեջբերել Հելսինկյան եզրափակիչ ակտը և շեշտը դնել իբր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, մինչդեռ այդ ակտում շեշտը դրված է երկրների տարածքային ամբողջականության ճանաչման խնդրի վրա: Այստեղ չպետք է աճպարարությամբ զբաղվել և ուղղակի իրերը կոչել իրենց անուններով»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետը:

Այվազյանի խոսքով՝ փաստաթղթի մնացած մասն ամբողջությամբ հիմնականում մեկնաբանություններ են և ինչ-որ բան արդարացնելու փորձեր.

«Սա ուղղակի սեփական դեմքը պահպանելու մի քայլ է, որ ինչ-որ բան անես, փորձես ապացուցել, որ դու ադրբեջանական կողմի առաջարկներն անվերապահորեն չես ընդունում: Բայց փաստը մնում է փաստ, որ հայկական վեց կետերում որևէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի իրական կարգավիճակի խնդրի լուծման անհրաժեշտության վերաբերյալ:

Հիշեցում կա, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է կարգավորվեն, և դրա համար դիմել են ՄԽ համանախագահներին, որի մանդատի մեջ, առհասարակ, չի մտնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, Մինսկի խումբն զբաղված է Արցախի հակամարտության հարցով: Վերջինս հայտարարություններում այնքան լղոզված է ներկայացվում, որ անգամ դժվար է չհամաձայնել ադրբեջանական կողմի մեկնաբանության հետ, երբ ասում են, որ սա առաջարկ չէր, եթե առաջարկ ուղարկվեր, արժեր դրա մասին խոսել»: 

Հարցին` արդյոք մեր կողմի պատասխանը համարժե՞ք էր Բաքվի առաջարկած օրակարգին, Այվազյանը պատասխանեց.

«Խիստ կասկածում եմ` հաշվի առնելով նաև օրերս Մոսկվայում կայացած ՀԱՊԿ նիստը, երբ մեր կողմն ուղղակիորեն փորձեց վերջնականապես խզել բոլոր հարաբերությունները վերջին հենարանի՝ ՀԱՊԿ-ի հետ, որը զսպում է ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության հանդեպ: Ճիշտ է, ՀԱՊԿ-ն իրենով անօգուտ մարմին է, բայց բոլորին էլ պարզ է, որ ՀԱՊԿ ասելով` նկատի ունենք Ռուսաստանը»:

Մարիամ Նալբանդյան

Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԵրբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԼեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը
Ամենադիտված