Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան. թույլ ընդդիմությունն ընդդեմ թույլ իշխանության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ritmeurasia.org-ը գրում է, որ Հայաստանում շարունակվում են ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները։ Դրանք, տարբեր գնահատականներով, բազմաթիվ են Երևանի համար, սակայն բավարար չեն դրված նպատակի իրագործման համար: Իսկ հիմնական նպատակն ու օրակարգն այսօր նույնն է. ոչ թե արտահերթ ընտրություններ, որի անիմաստության մեջ Հայաստանի ընդդիմությունը արդեն համոզվել է և որով անհնար է փոխել իշխանությունը, այլ գործող իշխանության ու նրա ղեկավարի անվերապահ հրաժարական։ Ընդդիմախոսների կարծիքով Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է ոչ միայն ամբողջ Լեռնային Ղարաբաղի վերջնական հանձնման, այլ նաև երկրի այլ տարածքների կորստի։

Իշխանությունների դեմ պայքարում ցուցարարները կիրառում են գրեթե նույն տեխնոլոգիաները, որոնք հաջողությամբ ժամանակին կիրառում էր Փաշինյանն ինքը։ Բայց ընդդիմությանը պակասում է ժողովրդի աջակցությունն ու արևմտյան հանրության «համերաշխությունը», որը չորս տարի առաջ մեծապես ապահովեց Փաշինյանի հաղթանակը։ Նորության, նոր դեմքերի, նոր առաջնորդների ու պայքարի նորացված մեթոդների պակաս կա։ Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները և արդյո՞ք դրանք կհանգեցնեն «հեղափոխության»։ Հայաստանի փորձագիտական ​​հանրույթում այդ առնչությամբ տարբեր ենթադրություններ ու կանխատեսումներ են։

Հայ վերլուծաբան Հայկ Խալաթյանի կարծիքով ընդդիմության կողմից իրականացվող գործողությունները զանգվածային են, բայց ոչ բավարար, որպեսզի կազմակերպիչները հասնեն իրենց նպատակներին։

«Հազարների հասնող ակցիաները բավականին երկար են շարունակվում, հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ Երևանում անբարենպաստ եղանակ է, անընդհատ անձրև է գալիս։ Բայց ընդդիմությունը դեռ չի կարողացել հավաքել այնպիսի կրիտիկական զանգված, որը կարող է թույլ տալ խաղաղ ճանապարհով հասնել իշխանափոխության», - ասել է Խալաթյանը։

Նրա կանխատեսումների համաձայն` իրադարձությունների հետագա զարգացումը կախված կլինի նրանից, թե արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա իր կողմը գրավել այն քաղաքացիներին, ովքեր դժգոհ են գործող իշխանությունից, և որոնք երկրում ճնշող մեծամասնություն են կազմում, բայց տարբեր պատճառներով ձեռնպահ են մնում բողոքի ակցիաներին մասնակցելուց:

Հարցին, թե ի՞նչն է խանգարում ընդդիմությանը հավաքել այդ կրիտիկական զանգվածը, փորձագետը պատասխանել է, որ դա մի շարք պատճառներ ունի:

«Բազմաթիվ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ կան` սկսած ներկայիս ընդդիմության կողմից կիրառվող տեխնոլոգիաներից վերջացրած բնակչության հոգնածությամբ։ Վերջին 4 տարում երկու խոշոր իրադարձություն է տեղի ունեցել՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը և 44-օրյա պատերազմը։ Եվ նաև պետք է հաշվի առնել, որ գործող իշխանությունը և նրան սատարող ուժերը հզոր տեղեկատվական ռեսուրսներ ունեն։ Հասկանալի է, որ նրանց համար դժվար է բարձրացնել անձամբ Փաշինյանի վարկանիշը, բայց հաջողվում է վարկաբեկել ընդդիմությանը, հասարակությանը համոզել, որ, միևնույն է, ոչինչ չի փոխվելու։ Դա արվում է, որպեսզի հասարակությունը շարունակի մնալ ապատիայի մեջ։ Որովհետև հիմա դա է Փաշինյանի իշխանության պահպանման հիմնական լծակը»,- նշել է Խալաթյանը։

Մեկ այլ հայ վերլուծաբանի՝ Հրանտ Միքայելյանի կարծիքով, այսօր Հայաստանի ներքին քաղաքականությունը և ընդդիմության հիմնական օրակարգը սերտորեն փոխկապակցված են արտաքին քաղաքականության հետ այնքանով, որքանով դա վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը և դրա կարգավորմանը։

«Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր երկրների միջնորդությամբ հասել է Ադրբեջանի հետ որոշ փաստաթղթերի համաձայնեցման վերջնագծին, որպեսզի, ինչպես ինքն է ասում, ինչ-որ կերպ իջեցնի ԼՂ կարգավիճակի հետ կապված ակնկալիքների նշաձողը։ Սա է բողոքի ակցիաների խթանը, ուստի այդ գործողությունների լեյտմոտիվը Ղարաբաղի հարցն է»,- նշել է Միքայելյանը։ Նրա խոսքով, հայ հասարակության մեջ կասկածներ կան ներկայիս ընդդիմության ազնվության վերաբերյալ: «Տարածված կարծիք կա, որ Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը փորձում են այդ բողոքի ակցիաներով վերադառնալ իշխանության»,- պարզաբանել է Միքայելյանը:

Հարցին, թե այսօր որքան ուժեղ է ընդդիմությունը, որպեսզի հետագայում գա իշխանության, վերլուծաբանը նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակում կա և՛ թույլ ընդդիմություն, և՛ թույլ իշխանություն, և նրանց մշտական ​​առճակատումը քաղաքական ճգնաժամ է ստեղծում։

«Այսօր Հայաստանում ընդդիմությունը թույլ է, և երկրում այնպիսի իրավիճակ է, որ թույլ իշխանությունը բախվում է թույլ ընդդիմության հետ, և դա հանգեցնում է քաղաքական ճգնաժամի։ Իսկ ճգնաժամը չի լուծվում, քանի որ թույլ իշխանությունը չի կարող ուժով ճնշել ընդդիմության բողոքը, չունի դրա համապատասխան լեգիտիմությունը։ Ընդդիմությունն իր հերթին ոչ այնքան թույլ է, որ ճնշվի, ոչ այնքան ուժեղ, որ իշխանությունը վերցնի իր ձեռքը։ Դրա համար էլ ներկայումս փակուղային իրավիճակ է»,- հայտարարել է Միքայելյանը։

Նրա խոսքով, նման իրավիճակը, երբ թույլ իշխանությունը բախվում է թույլ ընդդիմության հետ, Հայաստանի համար սովորական է և 15 տարի շարունակ կրկնվում է տարբեր իշխանությունների և տարբեր ընդդիմության օրոք, և այդ իրավիճակը, «աշխատում է»։ Հայ վերլուծաբանների կողմից իրադարձությունների հետագա զարգացումների կանխատեսումները միանշանակ չեն։ Նրանք մի կողմից հայտարարում են, որ բնակչության մեծ մասը դժգոհ է Հայաստանի գործող իշխանությունից, բայց մյուս կողմից ընդդիմության շարքերում չեն տեսնում այն ​​նոր, վառ առաջնորդներին, որոնք կարող են ապահովել մարդկանց այնպիսի կրիտիկական զանգված, որը անհրաժեշտ է տեղական բողոքի ակցիաները  լայն հեղափոխական ալիքի վերածելու համար, և որը կարող է երկիրը դուրս բերել ներկայիս քաղաքական ճգնաժամից։ Դատելով գնահատականներից՝ թույլ ընդդիմության բողոքի ակցիաները ներկայիս թույլ իշխանության օրոք կստանան ձգձգվող և տևական բնույթ։ Իսկ դա, բնականաբար, բացասաբար կանդրադառնա երկրի շարքային բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք
Ամենադիտված