ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաղաթելյանը կոչ է անում վաղը նորից ժամը 8-ին դուրս գալ փողոց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ներկայացրեց վաղվա անելիքները:
 
«Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել»,- ասաց նա։
Սաղաթելյանը նշեց, որ այսօր բերման է ենթարկվել շուրջ 600 մարդ, ու քանի որ Երևանի բաժիններում արդեն տեղ չկար, նրանցից ոմանց մարզեր են տարել։
 
Խոսելով վաղվա անելիքներից ԱԺ փոխնախագահն ասաց, որ առավոտյան ժամը 8:00-ից պետք է դուրս գալ փողոց:

«Ձեզ ոչ մեկ իրավունք չունի աշխատանքից ազատելու: Դուք ունեք լեգիտիմ իրավունք աշխատանքի չգնալու, որովհետև ճանապարհները փակ են եղել: Այս գործը պետք է հասցնենք հաղթական ավարտի, որի համար պետք է հետևյալը. այսօր ունեինք 60 խումբ, իսկ վաղը՝ պիտի դարձնենք 100: Դուրս եկեք փողոց, դուք մեզ պետք եք ոչ միայն ժամը 18:00-ից հետո, այլ նաև՝ առավատոյան 8:00-ին:
 
Այսօրվա մեր հանրահավաքի ու երթի մասին տարբեր թվեր են ասում. 40-50 հազար, ես չգիտեմ չեմ հաշվել, բայց մի բան գիտեմ, եթե այդքան մարդ առավոտյան ժամը 8:00-ին իջնի փողոց՝ հարցը կլուծվի:
Մենք վաղն առավոտյան ամբողջ քաղաքի երթևեկությունը պետք է կաթվածահար անենք, եթե պետք լինի` կշրջափակենք նաև կառավարության շենքերն ու մետրոն»,- ասաց նա:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular