ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օպտիմալացում՝ առանց աշխատակազմերի հետ քննարկման. ևս երկու պոլիկլինիկաներ փակման վտանգի առաջ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է Թիվ 1 պոլիկլինիկան (Լեոյի փողոց) և Արաբկիրի մանկական պոլկլինիկան միացնել համապասխանաբար Թիվ 4 և Թիվ 11 պոլիկլինիկաներին: 

Թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենի ժպ Նունե Դավթյանի խոսքով՝ իրենց դեռ պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի ասել.

«Մենք ընդամենը ունենք օդի մեջ պտտվող խոսակցություններ, իսկ օֆիցյալ ոչ մի ինֆորմացիա, ծանուցում դեռ չունենք: Մեր կոլեկտիվն այս լուրին տեղեկացել է Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումից»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Դավթյանը:

Դիտարկմանը, թե մենք տեղեկատվություն ունենք, որ քաղաքապետարանից եկել են, շենքը նկարել, ասել, որ շենքային պայմանները չեն բավարարում, և այդ հիմքով են պատրաստվում փակել պոլիկլինիկան, Դավթյանն արձագանքեց.

«Մեր շենքը չեն նկարել, ամեն դեպքում` մեր աշխատողներից ոչ մեկը նման բան ոչ նկատել է, ոչ էլ տեղյակ է: Առանց թույլտվության նկարել չէին կարող, իսկ մեզ ոչ ոք չի մոտեցել, նկարահանման համար թույլտվություն չի վերցրել: Դրսից նկարահանելու մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև տեղյակ չեմ:

Մեր պոլիկլինիկան վերանորոգվել է 2016 թվականին՝ բարերարների կողմից: Կարծում եմ՝ պայմանները ներում են հիվանդներ սպասարկելու, որակի մասին չեմ խոսում, որովհետև թե՛ մեր բուժսպասարկման, թե բժիշկների մասնագիտական որակները բավականին բարձր են մեզ մոտ: Պոլիկլինիկան ունի ավելի քան 40 տարվա աշխատանքային պրակտիկա, ներկայումս մենք ունենք 87 աշխատակից և շուրջ 13 հազար շահառու»:

Երևանի քաղաքապետարան առողջապահության վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ դեռ ոչ մի հստակ չէ, քաղաքապետի որոշում դեռ չկա, և որևէ մեկը չի կարող հստակ տեղեկատվություն տրամադրել:

Չնայած դեռ ոչ մի բան հստակ չէ, Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ կայացած նիստում ավագանու առողջապահության հարցերով զբաղվող հանձնաժողովը նախագիծին դրական եզրակացություն է տվել՝ 6 կողմ, 1 դեմ ձայներով:

«Որպես միակ դեմ քվեարկած հարկ եմ համարում բացատրել անհամաձայնությանս պատճառը.
 
1. Երկու դեպքում էլ մինչև հարցը հանձնաժողով բերել քննարկում տեղի չի ունեցել տվյալ պոլիկլինիկաների աշխատակազմերի հետ: Ինձ համար անընդունելի է «որոշում իջեցնելու» ոճը՝ չփորձելով տեղեկացնել, լսել մարդկանց, որոնք այդ հաստատություններում աշխատում են:
2.Լեոյի պոլիկլինիկան հիմնադրվել է 1929 թվականին և քաղաքի պատմության մաս է: Չեմ ուզի վաղը այն վերանա ու տեղում չգիտեմ ինչ բուսնի: Թիվ 11 պոլիկլինիկան էլ ի սկզբանե որպես մանկական նախատեսված չի եղել, դժվար եմ պատկերացնում, թե այնտեղ ինչպես են նորմալ պայմաններ ստեղծելու:
3. Հատկապես տարեց բնակիչները, որ պոլիկլինիկաների ծառայությունների հիմնական օգտվողներն են, մեծ անհարմարություններ են կրելու՝ հասնելով Մոսկովյան: Մյուս կողմից էլ, երկու պոլիկլինիկաների միացմամբ հերթեր են առաջանալու: Բավական է հիշել պատվաստման հերթերը...
4.ԴԵՄ եմ առողջապահությանը բիզնեսի տեսանկյունից մոտեցմանը: Փող չկա՞ պահելու շենքերը, արդիականացնելու: Մետրոյի փող կա՞: Էլեկտրական ավտոբուսի կա՞: Ձեռքը բուժելու տեղը կտրելը հեշտ, բայց սխալ մոտեցում է»,- գրում է Աբգարյանը:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular