ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Covid-ի հետևանքները մնում են հիվանդների 10%-ի մոտ նույնիսկ հիվանդությունից մեկ տարի անց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tass.ru-ն գրում է, որ կորոնավիրուսով հիվանդ մարդկանց առնվազն 10%-ի մոտ նույնիսկ մեկ տարի անց ի հայտ են գալիս հիվանդության հետևանքներ։ Նման եզրակացություն են արել Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության մասնագետները համապատասխան ուսումնասիրություն կատարելուց հետո։

Մկանային ուժի կորուստը ամենատարածված ախտանիշն է կորոնավիրուսային վարակից մեկ տարի անց, որը հանդիպում է հիվանդների 7,4%-ի մոտ։ Կորոնավիրուսից ապաքինվածների 4,4%-ի մոտ գրանցվում է շնչառության դժվարություն, 3,5%-ի մոտ քնկոտություն։ Հետազոտությունն ընդգրկել է 693 մարդու, ովքեր հոսպիտալացվել են կորոնավիրուսի ծանր ձևով 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հուլիսը։ «Եվ չնայած այն մարդկանց թիվը, ովքեր բողոքում են երկարատև ախտանիշներից, ժամանակի ընթացքում նվազում է, որոշ հիվանդներ շարունակում են զգալ դրա հետևանքները, - մեջբերել է Kyodo լրատվական գործակալությունը Ճապոնիայի առողջապահության նախարարության հետազոտական ​​խմբի ղեկավար Ակիհիտո Յոկոյամային,- հիվանդների ևս 5,1%-ի մոտ, հիվանդությունից մեկ տարի անց, տոմոգրաֆիան հայտնաբերել է թոքերի տարբեր աստիճանի վնասումներ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular