ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիական լրատվամիջոցները պատմել են այն մասին, թե ինչի համար են միավորներ շնորհվում Եվրատեսիլում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ ըստ ֆրանսիական «Le Média en 4-4-2» հրատարակության մայիսի 15-ին, «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում միավորներ շնորհելու որոշիչ գործոնը եղել են քաղաքական պատճառները:

Ըստ հրապարակման ժյուրին բացի տաղանդից այլ բանի համար էլ է միավորներ տալիս։ Օրինակ, Խաղաղության Նոբելյան մրցանակը 1973 թվականին շնորհվել է Հենրի Քիսինջերին (Վիետնամի պատերազմի ամենաթեժ պահին, որի պատասխանատուներից մեկն էլ նա էր)։ Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհվել է նաև Բարաք Օբամային 2009 թվականին, երևի թե Իրաքում և Աֆղանստանում պատերազմների վերսկսման համար: «Եվրատեսիլի մրցանակը նույնպես շնորհվում է քաղաքական չափանիշներով»,- նշել է հրատարակությունը։

Ֆրանսիան այդ մրցույթում 25 մասնակիցների մեջ զբաղեցրել է նախավերջին տեղը՝ առաջ անցնելով միայն Գերմանիայից։ «Եվ  պետք է ասել, որ իտալական հեռուստատեսությամբ Եվրատեսիլի նախորդ օրըԶելենսկու ելույթը, որտեղ նա բողոքում էր Մակրոնի տարածքներ հանձնելու առաջարկից, դեր է խաղացել։ Մեր նախագահի առաջարկած լրացուցիչ 300 միլիոն դոլարը իրավիճակը չի փոխել։ Ավելին, ֆրանսիական լրատվամիջոցները, կարծես թե ազատություն են ստացել, քանի որ այլևս չեն անտեսում «Ազով» գումարտակի ռազմական հանցագործությունները»,- նշել են հեղինակները։ Նրանք ուշադրություն են դարձրել նաև բուն երգին. «Հաղթող երգը գալիք բերքի ձախողման մասին է, թեև այն գրվել է ուկրաինական հակամարտության սկսվելուց առաջ: Թվում է, թե «տեքստի հեղինակը երբեք գյուղում չի եղել, քանի որ ցորենը չի ծաղկում, դա դեռ ոչ ոք չի տեսել», բայց այդ խոսքերը ուրախացրել են «մեծ արվեստագետ Վլադիմիր Զելենսկուն», ով նրանց հատուկ թույլտվություն է տվել մեկնել Թուրին։ Մրցույթի 25 մասնակիցների մեջ Ֆրանսիան ներկայացրել է բրիտանական Alvan & Ahez խումբը՝ Fullen անունով։ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ժյուրիի անդամները նրան մի քանի միավոր են շնորհել։ Եվս մեկ ապացույց, որ Սարկոզիի Ֆրանսիան մեծ երկիր է համարում առնվազն երեք երկիր։ Այդ ամենում հոդվածի հեղինակները տեսնում են նաև Եվրատեսիլի ժյուրիի ընտրության քաղաքական պատճառների որոշիչ նշանակությունը։ Ինչ վերաբերում է բուն ֆրանսիական երգին, ապա, ըստ հրապարակման, այն իսկապես արժանի էր նախավերջին տեղին։ Դատեք թեկուզ կրկներգով. «Ես պարում եմ սատանայի հետ, բա ի՞նչ: Ես պարում եմ սատանայի հետ, նա պարում է սատանայի հետ, իսկ ի՞նչ: Լալալալալալենո լալալալո»։

Հեղինակները նաև հայտնել են, որ Եվրատեսիլը Ռուսաստանին հանել է մրցույթին մասնակցելուց։ Եվ դա պատահական չէ։ Ուկրաինան, իհարկե, պարտվում է մարտի դաշտում, բայց ոչ Եվրատեսիլում։ Բանն այն է, որ նույնիսկ Եվրատեսիլում ռուսները չափազանց ուժեղ են, իսկ դա դա չափազանց մեծ վտանգ է: «Ֆոլկլորային երևակայության աշխարհում Ուկրաինան ցանկանում է հաղթանակներ: Ուստի, եկեք ողջունենք Ուկրաինայի վերջնական և միակ հաղթանակը»,-​​եզրափակել են հեղինակները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular