ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկելու են հայ-թուրքական հարաբերությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 18-ին ԱՄՆ-ում սպասվում է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ Չավուշօղլուի պաշտոնական այցն ԱՄՆ՝ «Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի» շրջանակներում նախարարների մակարդակով առաջին հանդիպումն իրականացնելու համար է։ Քննարկվելու են Ուկրաինայում իրավիճակը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցումը, ԱՄՆ-ից Թուրքիայի F-16 կործանիչների նոր խմբաքանակ գնելու, հին ինքնաթիռներն արդիականացնելու և այլ թեմաների վերաբերյալ հարցեր։

Նախատեսվում է նաև, որ քննարկվելու են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում առկա բոլոր հարցերը։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին նույնպես Բլինկենն ու Չավուշօղլուն անդրադարձել էին հայ-թուրքական հարաբերություններին։ Խոսվել էր այն մասին, թե ինչ լրացուցիչ միջոցներ կարող է ԱՄՆ-ն ձեռնարկել՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular