ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձանձրացել են թթված դեմքերով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Medialeaks.ru–ն գրում է, որ Ռունետում բլոգերները տրոլլել են Ալեքսանդր Լուկաշենկոյին, Նիկոլ Փաշինյանին և Սադիր Ժապարովին ՀԱՊԿ գագաթնաժողովի կադրերի պատճառով։ Ռուսաստանի նախագահի ելույթի ժամանակ երկրների ներկայացուցիչները «ձանձրացել» են, ցրված նայել են առաստաղին և, կարծես թե, ուտել են ցանկացել։

ՀԱՊԿ գագաթնաժողովի կադրերում այդ միջազգային կազմակերպության երկրների ղեկավարների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը լսելու պրոցեսը ծաղրանքի առարկա է դարձել: այդ մարդիկ հայտնվել են ծիծաղելի իրավիճակների ու ձանձրալի խնջույքների մասին անեկդոտների հերոսների դերերում։ Ուկրաինայում «նեոնացիզմի» մասին Պուտինի խոսքերի ժամանակ երևում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նայում է առաստաղին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «կրկնում» է իր գործընկերոջը, իսկ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը շոյելով  կզակը շեղված նայում է կողքի վրա։ Բելառուսում արգելված Nexta հեռագրային ալիքի հեղինակները ներկայացրել են, որ Ալեքսանդր Լուկաշենկոն նման է եղել այն մարդուն, որին  ձանձրացել է հարսանիքը չնայած թամադայի ջանքերին։ Twitter-ում բլոգերների ֆանտազիաներում Ռուսաստանի նախագահն է դարձել օրվա հերոսը, ով հայտնվել է անհարմար դրության մեջ, կարծես թե տեսահոլովակում հայտնված նրա գործընկերները այնպիսի հյուրեր են, որոնք ամաչում են ծննդկանին ասել ամբողջ ճշմարտությունը։ ՀԱՊԿ գագաթնաժողովի առանձին կադրերը տրոլլել են նաև ռուսական Telegram ալիքների հեղինակները։ Օրինակ՝ BP առցանց բլոգում սքրինշոթ է հայտնվել մռայլ Սադիր Ժապարովի նկարով, ով անհամբեր սպասում է ընթրիքին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular