ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի ընտանեկան պաշտոնաթերթը՝ «Հայկական ժամանակը», հրապարակել է խայտառակ անամոթ, լկտի ապատեղեկատվություն. Նաիրա Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժամեր առաջ` ոստիկանական գործողությունները խոչընդոտելու հիմքով, բազմաթիվ քաղաքացիների թվում բերման էին ենթարկվել նաև Նաիրա Զոհրաբյանը և Արմեն Աշոտյանը:

1or.am-ի հետ զրույցում Զոհրաբյանն ասաց, որ իրենք լավ են և արդեն ազատության մեջ են.

«Ես և Արմեն Աշոտյանը վարչական կալանքի ժամկետը` 3 ժամը լրանալուն պես ազատ ենք արձակվել, հիմա մենք Ֆրանսիայի հրապարակում ենք և շարունակելու ենք մեր անհնազանդության գործողություններն այնքան ժամանակ, մինչև Հայաստանը և Արցախը ենթարկվեն «դենիկոլիզացիայի»: 

Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի «ընտանեկան պաշտոնաթերթը»՝ «Հայկական ժամանակը», հրապարակել է խայտառակ անամոթ, լկտի ապատեղեկատվություն, իբր ինքը և Աշոտյանն իրենց չմիացող քաղաքացիների հասցեին վիրավորական արտահայտություններ են արել.

«Մոտ 40 րոպե մենք անհնազանդության՝ օրենքով թույլատրելի ակցիաներ ենք իրականացրել, Ձեր ԱԱԾ-ն էլ էր մեր երթը զուգահեռ ուղեկցում, կային բազմաթիվ լրատվամիջոցներ, և ամբողջ ընթացքը հեռարձակվել է ուղիղ եթերով: Հիմա ես դիմում եմ այդ պաշտոնաթերթի խմբագրին կամ ընտանիքին. կա՛մ դուք հրապարակում եք սյուժե, որտեղ ես կամ Արմեն Աշոտյանը որևէ վիրավորական բառ ենք ասել մեր հայրենակիցների հասցեին, կա՛մ այդ տեղեկատվություն հրապարակողը «նիկոլ» է և «ալիև»՝ թող տեղեկատվություն հրապարակողն ընտրի՝ որն է ավելի վիրավորական»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular