ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է ՌԴ տարածքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի հետ սահմանին գտնվող ՌԴ Կուրսկի շրջանի Ալեքսեևկա գյուղը գնդակոծվել է խոշոր տրամաչափի զինատեսակներից, տուժածներ չկան։ Վնասվել է երեք տուն և դպրոցի շենքը, հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։

«Այսօր՝ առավոտյան ժամը մոտ հինգին, խոշոր տրամաչափի զենքերից գնդակոծվել է Գլուշկովսկի շրջանի սահմանամերձ Ալեքսեևկա գյուղը։ Վնասվել է երեք տուն, դրանցից մեկի մոտ կայանված մեքենան, ինչպես նաև դպրոցի շենքը։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Գնդակոծությունը արագորեն ճնշվել է մեր սահմանապահների պատասխան կրակով»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Ալեքսեևկան այս շրջանի առաջին բնակավայրն է, որը հրթիռակոծվել է ուկրաինական ուժերի կողմից։

Կուրսկի շրջանում ահաբեկչական սպառնալիքի բարձր (դեղին) մակարդակը երկարացվել է մինչև մայիսի 25-ը։

Շրջանում բազմիցս գրանցվել են Ուկրաինայի կողմից գնդակոծման փորձեր, ապրիլի 25-ին Կուրսկի շրջանում ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է Ուկրաինայի զինված ուժերի երկու անօդաչու թռչող սարք, ևս երկու անօդաչու թռչող սարք խոցվել է մայիսի 8-ին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular