ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու Արևմուտքը նոր հարված են պատրաստում Հայաստանում ռուսական կապիտալին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում  այս տարվա աշնանը բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը կգործարկի բենզալցակայանների ցանց: Այս մասին հայտնի դարձավ օրեր առաջ, և շատերն այդ ժամանակ կարծիք հայտնեցին, որ հենց այս ընկերության միջոցով է ադրբեջանական բենզինը մտնելու հայկական շուկա: Shell-ը երկար տարիներ տնօրինել է Ադրբեջանի խոշորագույն ԻՆԱՄ հանքավայրի 25%-ը, այնուհետև այն վաճառելով կորեական ընկերություններին`  շարունակում է մեծ ազդեցություն ունենալ Ադրբեջանի էներգետիկ կոնյունկտուրայում: Սակայն, արդյոք Հայաստանի իշխանությունների գլխավոր նպատակը այս դեպքում ադրբեջանական բենզինը զարտուղի ճանապարհով Հայաստան բերելն է:

Գաղտնիք չէ, որ օրեր առաջ Հայաստանի ԱԳՆ պատվիրակությունը գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ ստորագրվել են մի շարք կարևորագույն փաստաթղթեր և ձեռք են բերվել համաձայնություններ: Հանդիպումների արդյունքում տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ու անկախությանը: ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսն էլ, մայիսի 3-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հուշագրին, հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ մատակարարումները։ Խոսք գնաց անգամ այն մասին, որ Երևանը քննարկում է հայկական նոր ԱԷԿ-ի կառուցման գործում ամերիկյան մասնակցության հարցը։ 

ԱՄՆ կատարած այցից հետո պարզ դարձավ, որ Shell -ը ամիսներ անց մուտք կգործի հայկական շուկա:  Այս համատեքստում պետք է ընդգծել այն հանգամանքը, որ Արևմուտքի խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկը՝ «Շելը» միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժման պատճառով: Ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնելու է ռուսական նավթի և գազի գնումները, փակելու է իր լցակայանները, ինչպես նաև ավիացիոն վառելիքի և քսանյութերի արտադրությունը Ռուսաստանում: «Royal Dutch Shell»-ի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, ընկերությունը «փուլային կարգով» հրաժարվելու է ռուսական բոլոր ածխաջրածիններից՝ ներառյալ հում նավթը, նավթամթերքները, բնական գազը և հեղուկացված գազը:

Այսինքն, ստացվում է՝ Հայաստանը Արևմուտքի հետ համաձայնեցրած փորձում է այնպես դիվերսիֆիկացնել իր էներգետիկ շուկան, որպեսզի դրա արդյունքում շուկայից դուրս մղվի կամ էականորեն կրճատվի ռուսական կապիտալը: Հետևաբար սա ոչ միայն կոմերցիոն հարց է, այլ առաջին հերթին աշխարհաքաղաքական, քանի որ սրանով Հայաստանի իշխանությունները բավականին լուրջ հարված են հասցնելու Ռոսնեֆտին, որը հանդիսանում  է ՀՀ հիմնական մատակարարը այս պահին: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արձանագրել էր, որ Հայաստան ներմուծվող բենզինի և դիզելային վառելիքի գերակշիռ մասը հայաստանյան ներմուծողները ձեռք են բերում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է Ռուսաստանի նավթաարդյունաբերության առաջատար «ՆԿ «Ռոսնեֆտ» ՀԲԸ դուստր ձեռնարկությունը: Այլ կերպ ասած՝ «Ռոսնեֆտ-Արմենիա»-ն միջնորդ կազմակերպություն է հայաստանյան ներմուծողների և ռուսական «ՆԿ «Ռոսնեֆտ»-ի միջև: 

Բնականաբար, ռուսական կողմը չի կարող չնկատել Հայաստանի իշխանությունների այս առաջին հայացքից անմեղ, սակայն իրականում ռուսական շահերին հարվածող քայլերը: Պատասխանը, ի դեպ, չի ուշացել. այսօր հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում չի ունենալու միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular