ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա պարզապես տապալում է, որն իջեցնում է երկրի ռեյտինգը. հուսով եմ, որ ճշմարտությունը շատ արագ կվերականգնվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «5165» ընդդիմադիր շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը, և վերջինս կալանավորվեց երկու ամսով:

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ սա բիրտ և արդեն վաղուց, գոնե մեզ նման երկրներում, չկիրառվող մեթոդ է.

«Լսել ինչ-որ մեկի հեռախոսազրույցը և դրա հիման վրա այսպիսի խափանման միջոց ընտրել. սա էլի ապացուցում է, որ այս գործերը բացարձակապես կապ չունեն այն հոդվածների հետ, որոնք մեջբերվում են։ Սրանք պարզապես քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ են, այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

Երևույթն, իհարկե, դատապարտելի է, որովհետև նմանատիպ մեթոդները բնորոշ են ավելի շատ դիկտատուրական և ժողովրդավարական բարեփոխումների հետ դեռ չծանոթացած երկրներին։ Այնպես որ սա ոչ թե հետընթաց է, այլ տապալում և ևս մեկ անգամ իջեցնում է երկրի ռեյտինգը։ Ես հուսով եմ, որ ճշմարտությունը շատ արագ կվերականգնվի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Ա․ Չալաբյանը կասկածվում է ընդդիմության հավաքներին և գործողություններին մասնակցելու համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ:

Մայիսի 9-ին համացանցում տարածվեց ձայնագրություն, որտեղ քննարկվում էր ընդդիմության հավաքներին մասնակցելու համար ուսանողներին 2.000.000 ՀՀ դրամ գումար տրամադրելը՝ յուրաքանչյուր ուսանողի համար 1000 դրամ հաշվարկով։ Մայիսի 12-ին խուզարկվեց Չալաբյանի բնակարանը։ Խուզարկության ընթացքում լրատվամիջոցներին տված հարցազրույցում  Չալաբյանը հայտնեց, որ իր տանը ոչինչ չի հայտնաբերվել, սակայն ոստիկանության աշխատակիցները նրանից պահանջում են իրենց ուղեկցությամբ ներկայանալ ոստիկանության բաժին՝ առանց ներկայացնելու վերջինիս կարգավիճակը և մեղադրանքը: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular