ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիրները բացահայտել են, թե ովքեր են հովանավորում իշխանական ֆեյքերի «բանակները»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմության բողոքի ակցիաներին զուգահեռ՝ համացանցում ակտիվացել են իշխանական ֆեյքերը, որոնք տարածվող ցանկացած ինֆորմացիայի տակ փորձում են ամեն կերպ վարկաբեկել շարժման առաջնորդներին, մասնակիցներին և տապալել պայքարը: 

1or.am-ին հայտնի է դարձել, որ ընդդիմադիրները լուրջ աշխատանքներ են տարել ֆեյքերի այդ «բանակները» և դրանց հովանավորներին բացահայտելու ուղղությամբ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ընդդիմությանն արդեն համարյա ամեն բան հայտնի է, և այդ հարցում նրանց օգնել են պայքարին միացած՝ IT ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ: Վերջիններս իրենց վրա են վերցրել ֆեյքերի «ֆաբրիկաների» կայքերի սերվերները «կոտրելու», դրանց վրա հաքերային հարձակումներ կատարելու գործը: 

Արդյունքում պարզվել է, որ ֆեյքերի «շարժումը» հովանավորում են հայտնի օլիգարխներ, ընդ որում` ոչ միայն ԱԺ-ում նստած, այլ նաև այնպիսիներ, ովքեր լուրջ լոբբինգ են անում, օրինակ, բուքմեյքերական գրասենյակների, բիզնես ոլորտի համար: Այս առումով պատահական չէր նաև Իշխան Սաղաթելյանի՝ օրերս բեմից հնչեցրած հայտարարություն-զգուշացումը օլիգարխներին, որ վերջիններս պատասխան են տալու ֆեյքերին հովանավորելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular