Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 16)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կայման կղզի՝ Համագործակցության օր, Հայաստան՝ Ուսանողների և երիտասարդների օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1885-ծնվել է հայ բանաստեղծ Գառնիկ Քալաշյանը։

1919- Հայաստանի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել ստեղծել Երևանի համալսարանը։

1948-ծնվել է հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը։

1964-վախճանվել է հայ թատերագետ և գրականագետ Վահրամ Թերզիբաշյանը։

1977-վախճանվել է հայ լրագրող, պատմաբան Հատիկ Ազիզյանը։

1985-ԽՍՀՄ Կենտրոնական կոմիտեն որոշում է ընդունել ալկոհոլամոլության և հարբեցողության դեմ պայքարի մասին։

1987-վախճանվել է հայ քիմիկոս, օրգանիկ Ալեքսանդր Հակոբյանը։

1988- Բաքվի Լենինի հրապարակում տեղի է ունեցել ուսանողների առաջին  համաքաղաքային ցույցը ի նշան Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման, 15 հազարանոց ամբոխի առավել արմատական ներկայացուցիչները քիչ է մնացել հարձակվեին իշխանության ներկայացուցիչների վրա։

2001- Հայաստանի հինգ մարզերում գործունեություն ծավալած «Փրկենք երեխաներին» ամերիկյան կազմակերպությունը Գյումրիում իրականացրել է բակերի բարեկարգման ծրագիր՝ ընդգրկելով քաղաքի նորակառույց թաղամասերն ու տնակներից ազատվող տարածքները:

2005- Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 6 կուսակցությունների և մեկ կուսակցական դաշինքի ընտրացուցակները:

2006- պաշտոնապես բացվել է համակարգչային ծրագրերի և օպերացիոն համակարգերի արտադրության համաշխարհային առաջատար Microsoft-ի ներկայացուցչությունը Հայաստանում: 

2007-վախճանվել է հայ օպերային հռչակավոր երգչուհի, «հայկական սոխակ» Գոհար Գասպարյանը։

-«Իմպիչմենտ» դաշինքի ղեկավարներից մեկը՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը նստացույց է սկսել Ազատության հրապարակում` բողոքելով մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում թույլ տված խախտումների դեմ:

2008-Սիրուշոն, որը ներկայացնելու էր Հայաստանը Բելգրադում կայանալիք «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթում, բրիտանացի և սերբ բուքմեյքերների կողմից ընդգրկվել է առաջատարների եռյակում:

2015-Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ազատազրկված Լիպարիտ Պետրոսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել «Նոյեմբերի 5»-ի գործով Վճռաբեկ դատարանի որոշման դեմ:

2018-դատավոր Մեսրոպ Մակյանը մերժել է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու և կալանքից ազատ արձակելու միջնորդությունը: Ի նշան բողոքի՝ «Սասնա ծռերի» աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան։

2019- Ղարաբաղի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անձամբ ներկայացել են դատարան սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր ներկայացնելու համար:

2020- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակում հրապարակել է 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1648-Դեղին ջրերի շրջանում Բոգդան Խմելնիցկին հաղթել է Ռեչ-Պոսպոլիտայի զորքին։

1703-վախճանվել է ֆրանսիացի հեքիաթասաց, բանաստեղծ և քննադատ Շառլ Պերոն։

1717-Վոլտերը բանտարկվել է Բաստիլում իր երգիծական ստեղծագործությունների համար։

1811-տեղի է ունեցել Իսպանական Բադախոս քաղաքի մոտ գտնվող Ալբուերա գյուղի ճակատամարտը, որտեղ անգլիական էքսպեդիցիոն կորպուսի, Իսպանիայի և Պորտուգալիայի  միացյալ ուժերը պարտության են մատնել Նապոլեոնի զորքին։

1849-Կարլ Մարքսը արտաքսվել է Գերմանիայից։

1871-Բրիտանական Կոլումբիան հայտարարվել է Կանադայի 6-րդ պրովինցիա։

-Բեռլինի արվարձաններում երթուղի է դուրս եկել առաջին էլեկտրական տրամվայը։

1920-Ժանն դը Արկը կաթոլիկ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը։

1924-ԽՍՀՄ-ում լույս է տեսել մանկական «Մուրզիլկա» ամսագրի առաջին համարը։

1929-Հոլիվուդում տեղի է ունեցել հետագայում «Օսկար»-ի վերանված առաջին մրցանակաբաշխությունը։

1943-դաժանորեն ճնշվել է ապստամբությունը Վարշավյան գետտոյում։

-գերմանական զորքերը սկսել են «Գնչուական բարոն» օպերացիան, որի նպատակն էր ոչնչացնել խորհրդային պարտիզաններին Ուկրաինայում և Բելոռուսիայում։

1960- Թեոդոր Մեյմանը ստեղծել և ցուցադրել է առաջին պինդ նյութային լազերը։

1966-Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեում որոշում է ընդունվել երկրում սկսել «մշակութային հեղափոխություն»։

1967-Լենինգրադյան Կոզիցկու անվան գործարանում արտադրվել են գունավոր «Ռուբին» առաջին հեռուստացույցները։

1995-Հոլանդիայում ստեղծվել է 13,97 մետր թևերի բացվածքով թղթե ինքնաթիռ։

2003-տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների շարք Կասաբլանկայում։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՊաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշումՌուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը» աճուրդի է հանվել Աճ՝ ռուբլու շուկայումՄայիսյան ձյունը՝ Ջերմուկում (տեսանյութ) Արտակը 3 երեխաների հայր էր, ընտանիքի միակ կերակրողը․ բացառիկ մանրամասներ Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ» Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Ամենադիտված