ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


17-ամյա բազկամարտիկ Արման Մրտեյանը նվաճեց 4-րդ ոսկե մեդալը՝ դառնալով նաև մեծահասակների չեմպիոն

ՍՊՈՐՏ

Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արման Մրտեյանն այսօր վաստակեց չորրորդ ոսկե մեդալը։

Պատանի բազկամարտիկը մրցում էր 60 կգ քաշային կարգում։ Իր տարիքային խմբում աջ և ձախ բազուկների մրցման 2 ոսկե մեդալները նվաճելուց հետո մարզիկն իր ուժերը չափեց նաև մեծահասակների մրցմանը։ Այստեղ ևս Մրտեյանն անգերազանցելի էր։ 60 կգ քաշային կարգի մեծահասակների մրապայքարում ևս 2 ոսկե մեդալ նվաճեց բազկամարտիկը՝ դառնալով Եվրոպայի քառակի չեմպիոն։

Մինչ այս Արման Մրտեյանը հասցրել էր վաստակել աշխարհի կրկնակի փոխչեմպիոնի տիտղոսը՝ վաստակելով 2 արծաթե մեդալ։

Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մայիսի 7-ից մեկնարկել էր բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, որն ավարտվեց այսօր։ Մրցում էին 27 երկրի մարզիկներ։

Առաջնությանը մասնակցում էին հետևյալ երկրների ներկայացուցիչ մարզիկները՝ Հայաստան, Ադրբեջան, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա։

Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնում էր 11 մարզիկ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular